Երևան
21 / Փետրվար / 2018

ՀԱՅՏՆԻ Է ՄԱՐԶՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ

Տարեսկզբին ավարտվեց Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունը։ Քրեական գործն արդեն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Վահե Խալաթյանին։ Գործով առաջին նիստը տեղի կունենա հունվարի 23-ին։

Մեզ հետ զրույցում Ռուզաննա Մկրտչյանի փաստաբան Նաիրա Պետրոսյանը չցանկացավ խոսել քրեական գործի, իր պաշտպանյալի դիրքորոշման մասին․ «Եթե ներկա լինեք դատական նիստ, կտեսնեք ամեն ինչ»։

Հիշեցնենք, որ սույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Մանուկ Սիմոնյանի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին Ըստ մեղադրանքի՝ կինը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան`տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:

Նյութի աղբյուրը ՝ Hraparak.am

դիտվել է 12736 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....