Երևան
20 / Մայիս / 2018

Ինչպե՞ս են Քիմ Քարդաշյանի երկրպագուները արձագանքել նրա դստեր անվանը

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մի քանի օր առաջ երրորդ անգամ ծնող են դարձել։ Զույգը մի քանի օր ոչ մի տեղեկություն չէր հայտնում նորածնի անվան մասին։ Իսկ երեկ հայուհին իր կայքում հայտնել է, որ նորածին դստեր համար ընտրել են Չիկագո անունը։

Այդ լուրը բառացիորեն «պայթեցրել է» սոցցանցերը: Քիմ Քարդաշյանի բաժանորդները տարբեր կերպ են արձագանքել երեխայի անվանը, որը, ըստ մոտ կանգնած աղբյուրների, Քանյեն ընտրել է իր մանկության քաղաքի պատվին։

«Սա ի՞նչ է՝ ճանապարհային ցուցատախտա՞կ»,- հարցնում է օգատերերից մեկը։

«Եթե Չիկագո՝ ուրեմն երեխայի առաջին բառերը կրակոցների ձայնը պետք է լինի»,- ծաղրել է մեկ ուրիշը։

«Իսկ ինչո՞ւ ոչ Լոս Անջելես»,- հարցննում է մեկ այլ օգտատեր։

«Համացանցում ուրիշ մուտքանուն չկա՞ր»,- շարունակում է չորրորդը։

«Չիկագո Ուեսթը, ասես, շոուի անվանում լինի, որն առաջին եթերաշրջանից հետո փակվել է վատ վարկանիշի պատճառով»,- գրում է օգտատերերից մեկը։

«Չիկագո Ուեսթը հիմա իմ սիրելի սերիալն է NBC-ով»,- գրում է մեկ ուրիշ բաժանորդ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմն իր կայքում մանրամասներ էր ներկայացրել փոխնակ մոր եւ նորածին դստեր մասին.

«Երեխայի հետ կապն առաջացավ միանգամից, այնպիսի տպավորություն էր, որ նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել։ Բժիշկներն ինձ ասել էին, որ առողջական խնդիրների պատճառով երրորդ հղիությունն ինձ համար անվտանգ չէր լինի։ Քանյեն ու ես երկար մտածեցինք ու որոշեցինք օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Սովորաբար փոխնակ մայրն իր ձվաբջիջն ու հոր սերմնաբջիջն է օգտագործում։ Մեր դեպքում կնոջը պարզապես ներարկել են իմ բեղմնավորված ձվաբջիջը։ Այնպես որ՝ այդ երեխայի կենսաբանական ծնողները ես ու Քանյեն ենք։ Մենք դիմել էինք հատուկ գործակալություն, որն օգնել է մեզ փոխնակ մայր գտնել։ Եթե կարծում եք, թե դա հեշտ պրոցեդուրա է, դուք սխալվում եք։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք փոխնակ մոր հետ, լիովին վստահում էինք նրան հղիության ամբողջ ընթացքում․․․ Շնորհակալ եմ ժամանակակից տեխնոլոգիաներին ու մեր փոխնակ մորը՝ այս մեծագույն նվերի համար»,- գրել է հայուհին։

Աղբյուրը՝ Daily Mail

դիտվել է 35809 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...