Երևան
22 / Նոյեմբեր / 2018

Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել. Վահագն Գալստյանն առաջին անգամ խոսում է ամուսնալուծության և նոր սիրելիի մասին

Life.panorama.am-ը գրում է.
Դերասան Վահագն Գալստյանի եւ Շուշան Ղազարյանի անձնական կյանքն արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկումների կենտրոնում է: Նրանց բաժանության շուրջասեկոսեները երկար ժամանակ է` տարածված են, սակայն նրանցից եւ ոչ մեկը պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր գալիս: Սակայն Վահագնը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով իր նոր ընտրյալի լուսանկարները, անխոս հաստատեց, որ ինքն ու Շուշանը ամուսնալուծվել են, իսկ ավելի ուշ հարցազրույցներից մեկում լուրը հաստատեց նաեւ Շուշանը: Զույգերի այս քայլից հետո համացամցում մեկնաբանությունների տեսքով բուռն քննարկումներ է սկսվել, շատերը վստահ են` դերասան ամուսինների բաժանության հարցում մեղավորը Վահագնի նոր սիրելին է` Լուսինեն:

Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է Վահագն Գալստյանի հետ:

«Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել, նա ոչ մի կապ չունի իմ բաժանության հարցում, սա ես հայտարարում եմ պաշտոնապես: Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից շատ հետո, սակայն մարդիկ սրա վրա չեն կենտրոնացել, եւ իրենց կյանքը թողած, ապրում են ուրիշների կյանքով եւ անհեթեթ մտքեր են արտահայտում: Իմ ընտրյալը շատ բարոյական մարդ է, բոլորն էլ ինձ ճանաչելով` գիտեն, թե ով եմ, ու ինչպիսին պետք է լինի իմ սիրելին: Ես գլուխս բարձր քայլում եմ, շարունակում եմ ապրել իմ քաղաքում, նույն Վահագն Գալստյանն եմ` տարբերությամբ, որ հիմա սիրահարված եմ Լուսինեին»,- ընդգծեց Վահագնը:

Դերասանը հրաժարվեց նշել նախկին կնոջ հետ բաժանաության պատճառները, նաեւ հավելեց, որ իրենց բաժանությունը շուտով նաեւ թղթաբանությամբ կհաստատվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 

դիտվել է 35948 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համացանցում է հայտնվել ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռի օդաչուների խոսակցության ձայնագրությունը

Պիլարսկիների այցը Քաջարան

Թուրքիայի հատուկջոկատայինները ցուցադրել են «շնորհքով» ներխուժելու արվեստը (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...