Yelaket.am | Տնական երշիկ շատ պարզ բաղադրատոմսով. այն փորձելով՝ այլևս երբեք չեք գնի
Երևան
21 / Օգոստոս / 2018

Տնական երշիկ շատ պարզ բաղադրատոմսով. այն փորձելով՝ այլևս երբեք չեք գնի

Ներկայացնում ենք տնական երշիկի շատ պարզ բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

Խոզի միս՝ 2.5 կգ
Աղ՝ 0.5 կգ
Սև հատիկավոր պղպեղ՝ 2 թ/գ
Բուրավետ պղպեղ՝ 10 հատ
Մեխակի բույլ՝ 10 հատ
Դափնու տերև՝ 5 հատ
3 ճ/գ չոր աջիկա
0.5 թ/գ աղացած համեմ
2 ճ/գ պապրիկա
1 ճ/գ աղացած սև պղպեղ
4 ճ/գ խառնուրդ (համեմ, կանաչ և սև պղպեղ, էստրագոն, չորացրած սխտոր, չաման, թարխուն, ռեհան),
0.5 թ/գ չորացրած սխտոր
1 ճ/գ մարջորամ:

Պատրաստումը՝

Պատրաստի մսի վրա լցնել այնքան ջուր, որ այն ծածկվի ամբողջությամբ, հետո ջուրը լցնել առանձին տարայի մեջ:

Ամեն լիտր ջրի համար վերցնել 4-5 ճ/գ լիքը աղ, ավելացնել մեխակ, մի պտղունց պղպեղ, դափնու տերև: Հասցնել եռման վիճակի, քամել, թողնել՝ մարինադը սառչի:

Միսը դնել կաթսայի մեջ, վրան լցնել մարինադը, սեղմել ափսեով և 3 օրով դնել սառնարանը: Ցանկալի է պարբերաբար շրջել:

Անհրաժեշտ ժամանակի ավարտին միսը հանել մարինադի միջից, չորացնել, մի քանի ժամ դնել մամլիչի տակ՝ ավելորդ հեղուկը հեռացնելու համար:

Հետո միսը բաժանել երկու մասի, կեղևը շուռումուռ տալ համեմունքների մեջ, փաթաթել թանզիֆով, դնել տարայի մեջ՝ լավ փակելով, մեկ շաբաթով դնել սառնարանը:

1 շաբաթ անց միսը հանելով՝ թավալել մնացած համեմունքների մեջ, հանել թանզիֆը: Երեսը սրբել կտորով՝ էսթետիկ տեսքի համար: 1 ամիս չորացնել չոր, սառը տեղում: Որքան շատ, այնքան լավ:

 

դիտվել է 22632 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են