Երևան
21 / Փետրվար / 2018

Տղե՛րք և տիկնա՛յք, փայտն էլ է թանկացել, գուցե հում ուտե՞նք

Yelaket.am-ը գրում է․

«Բենզինը թանկ է, գազով վարեք մեքենան», այս մտքի հեղինակը վարչապետն է: ԿԲ նախագահն էլ, երեկ կարագի գնի թանկացումը պայմանավորում է նրա օգտակարության հետ, որոշ ժամանակ առաջ ժողովրդին հորդորում էին կարտոֆիլ ուտել, ո՞րն է հաջորդ քայլը: Իշխանավորների համար լավ մտքեր կարող ենք առաջարկել: Օրինակ՝ «Ժողովուրդ ջան գազի փոխարեն, փայտով վառարան օգտագործեք: Կկարողանք վրան կարտոֆիլ պատրաստել, իսկ այդ կարտոֆիլի պատրաստման բաղադրատոմսի մեջ կարագ և ձեթ նեռարված չէ»: Տղե՛րք և տիկնա՛յք, փայտն էլ է թանկացել գուցե հում ուտե՞նք:

Այս օրերին վարչապետն ու նախագահը Եվրոպայում են: Հատկանշական է հատկապես վարչապետի այցը Դավոս: Իր գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը հազվադեպ է գործուղումների մեկնել, էլ ավելի հազվադեպ նրան կարելի է հանդիպել Եվրոպական երկրներում և եվրոպական երկրների լիդերների հետ հանդիպելիս, բայց այս անգամ նա այնտեղ է: ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրումը, կմնա միայն փաստաթուղթ, եթե նմանօրինակ քայլր չարվեն: Հուսանք, որ նախագահի և վարչապետի այցը Եվրոպա, իր արդյունքները կունենան ներդրումների տեսքով:

Թուրքական բանակը քանի օր է ջարդեր է կազմակերպել Աֆրինում, իսկ Ստամբուլում գտնվող հայկական պատրիարքարանը տխրահռչակ Աթեշյանի գլխավորությամբ աղոթք է կազմակերպել և սատար է կանգնում Աֆրինում տեղի ունեցողին, բացի այդ աղոթում է Թուրքիայի տարածքային ամբողջականության համար: Աթեշյանը որպես անհատ ինչ ուզում է թող անի, բայց սաստել է պետք նմանօրինակ գործողութոյւնները: Թուրքիայում ապրող քրդերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ դա հայերի դիրքորոշումն է, իսկ դա հղի է վտանգներով;

դիտվել է 31953 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....