Երևան
21 / Մարտ / 2019

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը և դեսպան Գարեգին Փաստրմաջյանը

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության (1918-1920/21) դեսպանության առաջին շենքը մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ ապրել և աշխատել է Հայաստանի առաջին դեսպան Գարեգին Փաստրմաջյանը (Արմեն Գարո)։ Այն գտնվել է 2034 20th St NW, Washington, DC 20009 հասցեում։

Գարեգին Փաստրմաջյանը եղել է Օսմանյան կայսրության մեջլիսի ՀՅԴ խմբակցության պատգամավոր (1908-1912 թթ.):

1911 թ.-ին ՀՅԴ-ի կոալիցիոն տեղով նշանակվել է հեռահաղորդակցության (Welfare construction) նախարար՝ Թալեաթ փաշայի առաջարկությամբ և աշխատել մինչև 1912 թ. պետական հեղաշրջումը։ Արդեն 1913 թ.-ին կրկին նշանակվել է առևտրի և հանրային աշխատանքներ նախարար՝ երիտթուրքերի իշխանության օրոք, և աշխատել մինչև 1914 թվականը:

Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր (1919-1920 թթ.), ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան (1918-1920 թթ.):

Արմեն Գարոն 1896 թ. օգոստոսի 14-ին (նոր տոմարով՝ օգոստոսի 26-ին) Օսմանյան բանկի գրավման գլխավոր կազմակերպիչներից ու մասնակիցներից էր։

1918 թ.-ին Բոստոնում նա հրատարակել է «Why Armenia should be free: Armenia’s role in the present war» անգլերեն գիրքը:

Շահան Նաթալիի հետ կազմակերպել է «Նեմեսիս» գործողությունը, որի արդյունքում ոչնչացվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք դահիճները։

Գարեգին Փաստրմաջյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին Ժնևում և հուղարկավորվել Թագավորների գերեզմանատանը (Cimetière des Rois, Cimetière de Plainpalais):

Լուսանկարները և տեքստը՝ Մայքլ Բաբայանի Ֆեյսբուքի էջից

դիտվել է 13870 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Ալեն Սիմոնյանը ցույց է տվել իր գնումների ՀԴՄ-ն և բացատրել, թե ինչու պահանջել այն

Յուրա Մովսիսյանը երկրպագուների հետ կատարել է ՀՀ օրհներգը (տեսանյութ)

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա Մարիամ Հունանյանը հայտնաբերվել է (տեսանյութ)

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...