Yelaket.am | Արվեստում ամենից վտանգավոր բանը ճահճացման պրոցեսն է, որի դեմ պայքարի ձևերից մեկն էլ տարբեր մարդկանց, տարբեր հասարակությունների մեջ ապրող մարդկանց համագործակցությունն է. Yelaket.am
Երևան
21 / Օգոստոս / 2018

Արվեստում ամենից վտանգավոր բանը ճահճացման պրոցեսն է, որի դեմ պայքարի ձևերից մեկն էլ տարբեր մարդկանց, տարբեր հասարակությունների մեջ ապրող մարդկանց համագործակցությունն է. Yelaket.am

Ինչպես արդեն նշել ենք, օրեր առաջ տեղի ունեցավ ամերիկաբնակ երգիչ Գագիկ Բադալյանի «Հայաստան» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի շրջանակներում էլ Yelaket.am-ը կապ հաստատեց երգչի հետ․

Գագիկ, ո՞ր տարիքրց եք սկսել երգել։

Երգել սկսել եմ բավական վաղ, սակայն, եթե նկատի ունենք պրոֆեսիոնալ կարիերան, ապա դրա սկիզբն ու հիմքը բնականաբար եղավ երաժշտական բարձրագույն կրթությունը կոնսերվատորիայում։

Ինչո՞ւ ընտրեցիք հենց երգչի մասնագիտությունը։


- Ես ոչինչ չեմ ընտրել , կյանքը ինքն է որոշել իմ փոխարեն։ Չկա մեկ այլ ոլորտ, որտեղ ես ինձ զգամ նույնքան լիարժեք, որքան երգն ու երաժշտությունն է։ Բացի այդ, երգը, հատկապես հայ երգը, այն կենսական էներգիան է, առանց որի ես չեմ կարող շարունակել ապրել։ Հայ երգը կենարար աղբյուր է, որից մեկ անգամ ջուր խմողը հագենում է, և միեւնույն ժամանակ դառնում այդ ջրի ծարավը մշտապես։

Դեմ չեն եղե՞լ ընտրած մասնագիտությանը, ձեր ծնողները։


- Ոչ միայն դեմ չեն եղել, այլև եղել են այն ուժը, որը ինձ թույլ չի տվել հուսահատվել ծանր պահերին, շարունակելով այս հարցի տրամաբանությունը, նշեմ, որ կինս ու երեխաներս ևս մտածում են նույն կերպ՝ ինչպես ծնողներս, այդ առումով ես վստահաբար երջանիկ մարդ եմ։

Եթե չլինեիք երգիչ, ապա։

- Դժվար հարց է, ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինը մի բանաստեղծության մեջ ասում է. «Թե չդառնայի կյանքում բանաստեղծ ,գուցե լինեի գող ու սրիկա», չգիտեմ ինչ կյանք ինձ բաժին կընկներ, եթե չլիներ երգը, բայց, որ կյանքս ավելի պակաս գունավոր կլիներ, դրանում վստահ եմ։

Գագիկ, օրեր առաջ ներկայացրեցիք նոր երգի տեսահոլովակ, որը ակնհայտ տարբերվում է Ձեր մյուս տեսահոլովակներից, ինչո՞վ է առանձնանում Ձեզ համար այս տեսահոլովակը և ինչ տվեց Ձեզ։


-Այո նոր տեսահոլովակ նկարահանվեց ազգային երգ ու պարի համադրությամբ։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչով են տարբերվում այս տեսահոլովակն ու երգը, բայց պետք է նշեմ, որ ամեն մի նոր աշխատանք ինձնից պոկված և առանձին կյանք ստացած երևույթ է, ինչ կյանք կունենա այս երգը, ժամանակը ցույց կտա։

Դուք այժմ գտնվում եք ԱՄՆ-ում բայց տեսահոլովակը ամբողջովին նկարահանված է Հայաստանում ինչով էր դա պայմանավորված։

- Սա հետաքրքիր գաղափար է, որը պատկանում է Գրանտ փարթի ընկերությանը։ Միտքը կայանում է սրանում։ Նախ սա համագործակցություն է Հայրենիքի և Սփյուրքի մշակութային մարդկանց միջև։ Երկրորդ արվեստում ամենից վտանգավոր բանը ճահճացման պրոցեսն է, որի դեմ պայքարի ձևերից մեկն էլ տարբեր մարդկանց, տարբեր հասարակությունների մեջ ապրող մարդկանց համագործակցությունն է։ Այս գաղափարը նաև պարարտ հող է հանդիսանում հետագա պլանների մտահղացման համար։ Այս ամենից զատ, նաև կա մեկ այլ հանգամանք, ազգային երգն ու պարը, ազգային մշակույթը առանց Հայրենիքի հետ կապի անհնարին է։

Պատրաստեց Սուսիկ Գևորգյանը

 

 

դիտվել է 6246 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են