Երևան
21 / Փետրվար / 2018

Բոլորովին չնսեմացնելով Արմենի տղա Վարդանի արժանիքները՝ որ շատ արժանի և նրբազգաց երիտասարդ է

Արմեն Սարգսյանի վերադարձը- կամ ԳՈՄԱԶԳԻՆԵՐԻ ժամանակաշրջանի ավարտը Հայաստանում

Ինչպես բնութագրենք Արմեն Սարգսյանին մեկ նախադասությամբ՝ Արմենը իրականացրել է Հայ ազգի բոլոր շերտերի երազանքը

-բոլորը ցուրտ ու մութ տարիներից սկսած երազում են իրենց ընտանիքը արտասահման տեղափոխել, բայց Հայաստանի հետ մնալ կապված՝ Արմենը դա իրագործել է

-բոլոր գիտնականները երազում են հարստանալ՝ Արմենը մուլտիմիլիոնատեր է

-բոլոր նոր հարստացածները երազում են որ իրենց Եվրոպայում մարդատեղ դնեն, ընդունեն, այլ ոչ թե նայեն վերևից ներքև ինչպես ինչ որ տեղից գումար փախցրածի՝ Արմենը Արքայազն Չարլզի ընկերն է

-բոլոր միլիոնատերերը միջոցներ են փնտրում պրծնելու ազգային նզովքից՝ Արմենը իր գումարները արտասահմանում է աշխատել, օրինական ճանապարհներով

-բոլոր Հայ կանայք երազում են որ իրենց ամուսինները ներկայացնեն իրենց Անգլիայի թագուհուն՝ Արմենը դա իրականացրել է․

-բոլոր հայ որդիները երազում են որ իրենց հայրերը իրենց լավ գործի տեղավորեն՝ բոլորովին չնսեմացնելով Արմենի տղա Վարդանի արժանիքները, որ շատ արժանի և նրբազգաց երիտասարդ է՝ նա ղեկավարում է Ռուսաստանում մեծ ընկերություն․

-բոլոր մեծահարուսները ունեն առաջին միլիոնի խնդիրը՝ ինչպես են այդ առաջին միլիոնը աշխատել, իսկ Արմենը այդ խնդիրը չունի՝ նա իր գումարները Անգլիայում է աշխատել, ամբողջովին թափանցիկ․

-շատ Սփյուռքահայեր երազում են Հայաստանում բարձր պաշտոն ստանալ՝ վկա Արմենի վարչապետ եղած ժամանակները Լոնդոնի նրա բնակարանի դիմաց առաջացած խնդրատուների երկար հերթերը,Արմենը ՀՀ Նախագահ է դառնում
-և վերջապես բոլորը երազում են Լոնդոնում սեփական բնակարան ունենան՝ Արմենը երեքն ունի այդ թվում Թեմզայի վրա բացվող լուսամուտներով։

ինչպես է Արմեն Սարգսյանը իրականացրել այս բոլոր երազանքները՝ չգիտեմ, բայց Արմենի մի հատկության մասին կցանկանայի խոսել՝ դա նրա տարբեր տիպի մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու բնատուր տաղանդն է։ Դեռ համալսարանում աշխատելու տարիներին Արմենը առանձնանում էր բոլորի՝ հաճախ իրար հետ հակադրության մեջ գտնվող մարդկանց հետ լավ հարաբերություններով։ Ով Արմենիին շատ թե քիչ ճանաչում է, վստահ է, որ Արմենը իր լավագույն ընկերն է։ Ինչպես էր Արմենը կարողանում հասնել դրան՝ իր բնատուր տաղանդի, թե յուրահատուկ վարքագծի պատճառով չգիտեմ։

https://www.facebook.com/photo.php?fbid=10215566640462586&set=a.10203371394029047.1073741834.1337324711&type=3&theater

դիտվել է 23682 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....