Երևան
14 / Նոյեմբեր / 2018

9 խորամանկ հնարքներ, որոնք կերկարաձգեն Ձեր սմարթֆոնի մարտկոցի կյանքը

Աշխատանքային օրվա կեսին սմարթֆոնի մարտկոցի ցածր լիցքն ամենավատ բաներից է, որ կարող է պատահել ժամանակակից մարդու հետ, և անկախ օգտագործման ձևից ու հաճախականությունից՝ ցանկացած մարդ էլ հայտնվում է նման իրավիճակում։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է 9 խորամանկություն, որոնք կօգնեն երկարացնել սմարթֆոնի մարտկոցի կյանքը։

Անջատեք ծանուցումները

Գրեթե բոլոր հավելվածները Ձեզ ուղարկում են փուշ ծանուցումներ, ինչը միաժամանակ հարմարավետ է և էներգատար։ Մենք առաջարկում ենք անջատել հազվադեպ օգտագործվող հավելվածների ծանուցումները, ինչը զգալի էներգիա կխնայի։

Անջատեք վիբրացիան

Քչերը գիտեն, սակայն վիբրացիա ստեղծող շարժիչը բավականին շատ էներգիա է օգտագործում։

Դիսփլեյի ակտիվության ժամանակահատվածը

Նախնական կարգավորմամբ սմարթֆոնի դիսփլեյն անջատվում է, եթե 1-2 րոպե չեք դիպչում դրան, սակայն այդ ժամանակահատվածը կարող եք նվազեցնել մինչև 10 վայրկյան։

Անջատեք Bluetooth-ն ու GPS-ը

Ակտիվ ռեժիմում այս ֆունկցիան շատ էներգիա է ծախսում։

Դիսփլեյի պայծառություն

Դիսփլեյի բարձր պայծառությունը մարտկոցը սպանող առաջին բաներից է, այդ իսկ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս նվազագույնի հասցնել այն։

Անջատեք ծրագրերի ավտոմատ թարմացումները

Հավելյալ խորհուրդներ, որոնք կօգնեն երկարաձգել մարտկոցի կյանքը


Օգտագործեք օրիգինալ մարտկոցներ։ Երրորդական ընկերությունների արտադրած մարտկոցները կարող են վնասել Ձեր սմարթֆոնին, քանի որ օրիգինալի համեմատությամբ շատ վատ են օպտիմիզացված։ Ավելի լավ է մի փոքր ավել վճարեք, քան ստիպված լինեք նոր սմարթֆոն գնել։
Մի մոռացեք թարմացումների մասին։ Հետևեք ծրագրային ապահովման առաջարկվող թարմացումներին, քանի որ դրանք անդադար կատարելագործվում են, և որպես կանոն, ամեն նոր տարբերակը նախորդից ավելի լավ է կարգավորված։ Օպտիմիզացիան ազդում է նաև մարտկոցի կյանքի վրա։
Հիշեք, որ եթե շրջակա միջավայրում ջերմաստիճանը 0°C-ից ներքև իջնի, լիթիումային մարտկոցը կկորցնի արտադրողականության 40-50%-ը։

 

դիտվել է 12678 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ուղիղ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...