Երևան
21 / Մայիս / 2018

Անոթի տղամարդուն անմիջապես պետք է կերակրել ու մինչև չկշտանա, ոչ մի հարց չտալ

Ելակետ լրատվականի հյուրն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Զառա Արամյանը, ում հետ զրուցեցինք պարբերաբար վերընթերցվող գրքերի, դիտած հաղորդումների և երջանկության մասին:

  1.Ամենահամեղ ճաշատեսակն՝ ըստ Ձեզ:

Այն ուտեստը, որի մեջ սեր ու հոգի է դրած, ու ժպիտով մատուցած. սնունդը իր մեջ պարունակում է խոհարարի էներգետիկան, այդ իսկ պատճառով ճաշը պատրաստելիս ժպտում եմ ու քթիս տակ երգում:

  2.Սննդի տեսակ, որը ոչ մի դեպքում չեք փորձի:

Ես շատ եմ սիրում այն ուտեստները, որոնց սիրահարները այդքան էլ շատ չեն իմ շրջապատում: Դրանք սուշիներն են և օվկիանոսյան մթերքները: Կարծում եմ՝ հաստատ չեմ ուտի տապակած տառական ու շաքարակալած միջատ:

  3.Ասում են՝ տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսի միջով: Համաձա՞յն եք:

Հստակ կարող եմ ասել, որ անոթի տղամարդուն անմիջապես պետք է կերակրել ու մինչև չկշտանա, ոչ մի հարց չտալ:

  4.Ի՞նչ նախադրյալներ են հարկավոր հաղորդավարուհուն, որպեսզի զրույցը «համով» ստացվի:

Ներքին կուլտուրա, կարդացած լինելը, հարուստ աշխարհընկալումը, ու շատ կարևոր է անկեղծ լինելը: Ես երբեք չեմ ամաչել խոսել և իմ թուլություններից, և սխալներից: Եթե հյուրս հուզել է, չեմ թաքցրել արցունքներս:

Կամ այնպիսին, ինչպիսին կամ կյանքում: Եվ երևի դա է, որ իմ «Համով զրույցը» 24 տարեկան է, իսկ դա հեռուստատեսությունում բացառիկ երկարակյացներից է:

  5.Հաղորդում, որը միշտ դիտում եք:

Օրվա լուրերը և բոլոր այն հաղորդումներն ու հրապարակումները, որոնք հարստացնում են և հոգիս, և ինտելեկտս:

  6.Ֆիլմ, որը դիտելով արտասվել եք:

Միշտ եմ եղել շուտ հուզվող, տարիքի հետ ավելի եմ դարձել: Կարող եմ արտասվել նաև մեծ ուրախությունից, ինչ-որ մեկի բալիկի ծնվելուց, մյուսի տղայի բանակից վերադառնալուց: Դե պաատկերացրեք ձեր նշած ֆիլմերի ցանկը:

  7.Գիրք, որը պարբերաբար վերընթերցում եք:

Սեղանիս է կատարյալ և բոլոր հարցերի պատասխան տվող Աստվածաշունը:Սոմերսեթ Մոեմի «Թատրոնը» և Մորիս Դրյուոնի պատմական վեպերը և էլի մի քանիսը, որոնց բացահայտել եմ դեռ պատանի տարիքում և վերընթերցում եմ:

  8.Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:

Երբ կողքինդ էլ է երջանիկ,խաղաղ ու լուսավոր:

  Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

 

դիտվել է 15882 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...