Երևան
14 / Նոյեմբեր / 2018

Գիրքը հոգու դեղն է, հեռուստացույցը՝ ժամանցի տարբերակ, համակարգիչն էլ ՝ տեղեկատվության աղբյուր

Yelaket.am-ի զրուցակիցն է հաղորդավարուհի Մարինա Գրեգը, ու՞մ հետ զրուցեցինք հեռուստատեսության ամենագունեղ շոուի և ամենասիրելի հաղորդավարների մասին:

1.Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի հաղորդավարուհին:

Չնշեմ, որ այս ոլորտում ամենակարևորը կիրթ ու գրագետ լինելն է, դա ինքնին պարզ է, հաջորդիվ հաղորդավարական հմտություններն են՝ խոսքի տեխնիկա, մատուցման ձև, այդ ամենի ֆոնին առավելություն է նաև հաճելի արտաքինը: Այս ամենից բացի կարևոր է անկեղծությունը, սրտացավությունն ու ջերմությունը, որը հաղորդավարը փոխանցում է իր լսարանին: Ի վերջո, անկախ ամեն ինչից , ամենակարևորը՝ լինել Մարդ:

2.Ովքե՞ր են Ձեր ամենասիրելի հաղորդավարները, որոնց միշտ հետևում եք:

Հայկական հեռուստահարթակում ինձ համար միշտ տարբերվել է Գևորգ Ալթունյանը: Ունեմ նաև գործընկերներ, ովքեր դեռ երիտասարդ են, բայց լրատվական դաշտում լավագույններից են: Մեր երկրի սահնաններից դուրս հետևում եմ Իրադա Զեյնալովային, Դմիտրի Կիսելյովին, Եկատերինա Անդրեյեվային: Ժամանցային ֆորմատում ֆավորիտ է Էլեն Դեջեներեսը, նաև Ջիմմի Ֆելլոնը: Առհասարակ՝ հետևում եմ լրատվական հեռուստաալիքներին:

3.Կարծում եք կգա՞ այն ժամանակը, երբ հեռուստատեսությունն այլևս արդի չի լինի:

Հիմա էլ մենք այն ժամանակներում ենք ապրում, երբ ինտերնետը փորձում է հետևում թողնել հեռուստատեսությանը, ինչ-որ չափով կարծում եմ այդպես էլ կա, որովհետև հիմա և տասը տարի առաջ ՝ տարբերությունն ակնհայտ է: Բայց, ամեն դեպքում, հեռուստատեսությունն այդքան հեշտ չի զիջի իր դիրքերը:

4.Ի՞նչ նորամուծություններ են պակասում հեռուստատեսությանը:

Հիմա դժվար թե այս ոլորտում որևէ մեկը հեծանիվ հայտնագործի, բայց ամեն դեպքում մեզ մոտ կրեատիվությունն է պակասում, ամեն ինչ շատ ստանդարտ է և կանխատեսելի:

5.Հեռուստատեսության ամենագունեղ շոուն ՝ ըստ Ձեզ:

Որպես հաղորդում՝ հենց Էլեն Դեջեներեսի շոուն, նա միշտ տարբերվում է:

6.Ո՞ւմ հետ կցանկանայիք հաղորդում վարել:

Իմ գործընկեր Ժիրայր Ոսկանյանի: Որպես լրատվական մեկնաբան, միշտ հիացել եմ նրանով:

7.Ո՞րն է Ձեզ ամենահոգեհարազատը և ինչու՞. գի՞րք, հեռուստացու՞յց, թե՞ համակարգիչ:

Ամեն ինչից մի քիչ. Գիրքը հոգու դեղն է, հեռուստացույցը՝ ժամանցի տարբերակ, համակարգիչն էլ ՝ տեղեկատվության աղբյուր, մեկը մյուսին լրացնում է:

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

 

դիտվել է 5389 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ուղիղ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...