Երևան
21 / Փետրվար / 2018

Կնոջը պետք չէ ուսումնաՍիրել, պետք է ՍԻՐԵԼ․ Վերա Հարությունյան

Yelaket.am-ի զրուցակիցն է նկարչուհի Վերա Հարությունյանը, ում հետ զրուցել ենք նկարչության հայրենիքի, արվեստի և սիրո մասին:

 1.Ըստ Ձեզ՝ ո՞ր երկիրն է նկարչության հայրենիքը:

Սխալ կլինի նշել որևէ կոնկրետ երկիր, քանզի յուրաքանչյուր երկիր, որտեղ նկարչի հոգին կարող է բերկրանք ապրել, միտքը ազատ ճախրել, որտեղ ստեղծագործելու պրոցեսը չի կաշկանդվի, որտեղ նա ունակ կլինի ազնիվ մնալ իր էության հետ և որտեղ նրա խենթանալուն սահմաններ չի դրվի , ապա հե̒նց այդ երկիրը կկոչվի նկարչության հայրենիք։
Ինձ համար այն Ամերիկան է!

2.Ի՞նչն է Ձեզ սարսափեցնում:

Դավաճանությունը...
Երբ ես նվիրվում եմ , ապա վերջ՝ ոչ ոք և ոչինչ ինձ չի կարող սասանել, երբ սիրում եմ , ապա անձնուրաց և երբ ինձ վստահում են, ես երբեք այն չեմ ոտնահարի...
Այո̒, ուստի ,ամենասարսափելին ինձ համար դավաճանությունն է:

3.Սիրո ամենահուզիչ դրաման՝ ըստ Ձեզ:

Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական պատմությունը...
Այն պատկանում է հուզիչ ստեղծագործությունների այն դասին, որոնք ստեղծվել են դեռևս հին հունական ժամանակներից...
Շեքսպիրյան հերոսները համարվում են սիրահարների նախատիպարներ և նրանց սիրո կիրքը եկել և փոթորկել է նաև մեր հոգիները…

4.Ովքե՞ր են հայկական շոու –բիզնեսի ամենախարիզմատիկ արտիստները:

Մարդ , որը բնակվում է հայրինիքից դուրս շուրջ քսանվեց տարի, որը լիարժեք պատկերացում չունի հայկական <<շոու-բիզնես>> ասվածի վերաբերյալ, արդարացի չի լինի կարծիք հայտնի:
Բայց միաժամանակ չեմ կարող չխոստովանել, որ Հայաստանի երկնակամարում այսօր փայլում է Նազենի Հովհաննիսյան աստղը՝ իր տաղանդով, խելքով, պրոֆեսիոնալիզմով, ներքին և արտաքին հմայքով...

5.Էնդի Գարսիային հաջողվե՞լ է ըստ արժանվույն մարմնավորել 20-րդ դարի հայտնի նկարիչ Ամադեո Մոդիլիանիին:

Ֆիլմն ինձ դյութել է, ուստի՝ այո!

6.Ասում են՝ նկարիչների կյանքը իրենց արվեստի պես յուրահատուկ է և գունագեղ: Համամի՞տ եք:

Նկարչի ստեղծագործությունները նրա ինքնության դրսևորումներն են և եթե արվեստը արտասովոր է ,անշուշտ, վստահ կարելի է եզրակացնել, որ այդ նկարչի կյանքն էլ յուրահատուկ է։
Ես ,եթե անգամ ֆիզիկապես կտավի առջև չեմ, միևնույն է , մտովի անվերջ խաղում եմ գույների խելահեղ աշխարհում և այն , ապա, ենթագիտակցաբար արտացոլվում է իմ կտավներում։
Ամեն նկար կարծես այդ պահի արարման կնիքը լինի։

7.Թեոդոր Դրայզերը կարծում էր, որ աշխարհում ամենաանկայուն մարդիկ նկարիչներն են: Կա՞ նման բան:

Դրայզերի հետ համամիտ կլինեի, եթե խոսքը վերաբերվեր լոկ տաղանդավոր նկարիչներին։
Ինձ համար նկարչի երկու տեսակ կա՝ նկարիչ, որը նկարում է և նկարիչ, որը ստեծում է...
Այստեղ ուզում եմ հիշել Էյնշտեյնի միտքը.<< Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի, հանճարը հիանում է քաոսով>>:

8.Կինը այնպիսի մի բան է, որ ինչքան էլ ուսումնասիրես, միշտ….

Կնոջը պետք չէ ուսումնաՍիրել, պետք է ՍԻՐԵԼ...

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

դիտվել է 10122 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....