Երևան
22 / Նոյեմբեր / 2018

«Ամերիկյան հայելի». նոր ֆիլմ՝ օսկարակիր Սյուզան Սարանդոնի եւ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողձյանի մասնակցությամբ (ֆոտո/վիդեո)

Համացանցում է հայտնվել «Ամերիկյան հայելի»/American Mirror ամերիկյան ֆիլմի թրեյլերը, որտեղ օսկարակիր հայտնի դերասանուհի Սյուզան Սարանդոնի հետ նկարահանվել է նաեւ հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողձյանը:

Ռեժիսոր Արթուր Բալդերի ֆիլմը ներկայացնում է աշխարհահռչակ դերասանուհու եւ հայ նկարչի քննարկումները ժամանակի, նույնականության, գեղեցկության, տարիքի մասին, որոնց վերաբերյալ պատկերացումները փոխվել են սոցիալական մեդիայի ազդեցության հետեւանքով:

Ֆիլմը բացահայտում է, թե ինչպես է մեր ժամանակների ամենատաղանդավոր նկարիչներից մեկը՝ Տիգրանը, կարողանում համադրել անցյալի հայտնի արտիստների ոգին ժամանակակից Նյու Յորքի մշակույթի հետ: Երեք տարվա ընթացքում նկարահանված այս ֆիլմը պատմում է Տիգրանի հաջողության ճանապարհի մասին:

«Ամերիկյան հայելի» ֆիլմի պրոդյուսերը Դեւիդ Շարան է, սաունդթրեքը հեղինակել է Մարկ Փեթրին: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Դոնալդ Քուսփիթը, Ֆլորենս Ֆեվրը, Էշլի Հինշո Գրեյսը, Ջուլս Ուենշթեյնը, Մորգան Շարան, Ռայան Ռոստը, Հիլարի Ռոդան եւ Սիրեյ Մորան:

դիտվել է 6024 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համացանցում է հայտնվել ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռի օդաչուների խոսակցության ձայնագրությունը

Պիլարսկիների այցը Քաջարան

Թուրքիայի հատուկջոկատայինները ցուցադրել են «շնորհքով» ներխուժելու արվեստը (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...