Երևան
21 / Մայիս / 2018

Գինին շառ է. երգիչ Նորոն ու՞մ հետ կգնար գինի խմելու

Yelaket.am-ի զրուցակիցը ամերիկաբնակ երգիչ Նորոն է։

Վերջին անգամ ի՞նչ ուտեստ եք պատրաստել:
-Վերջին անգամ միայն տաքացրել եմ պատրաստված ուտեստը։

Ի՞նչ է կորցրել Հայաստանը Ձեր՝ Ամերիկա գնալով:
-Չի կորցրել։ Ուղղակի ժամանակավորապես բացակայել է իրեն շատ սիրող քաղաքացի։

 Ձեր կյանքի ամենամեծ փոփոխությունը:
-Երեխաներիս լույս աշխարհ գալը։

Ձեզ կարող են հասկանալ նրանք, ովքեր։

-Ովքեր, որ ընտանիքիս անդամներն են։

Ձեր անձնական կյանքին քանի՞ մետր կարելի է մոտենալ:
-Ընդհանրապես չի կարելի մոտենալ։ Եթե դա անձնական է, ուրեմն միայն քոնն է։Հարցն արդեն իր մեջ ունի պատասխան։

Դուք պատրաստ եք պատշգամբից նետել նրան, ով…
-Չգիտեմ...

Դեռահասներին ի՞նչ կասեք:

-Լինեն համեստ ու իրենց բոլոր քայլերում հավասարակշռված։

Ու՞մ հետ արժե գնալ գինի խմելու:
-Գինին շառ է։

Որո՞նք են Ձեր ուժեղ կողմերը:
-Չգիտեմ,ես շատ նվիրվող եմ և ձգտող։ Եթե կարելի է դրանք համարել ուժեղ կողմեր ուրեմն դրանք։

Որևէ հոբբի ունե՞ք:
-Ես սիրում եմ ֆոտո նկարել, բիլիարդ խաղալ, չնայած վաղուց չեմ խաղացել։

Բոլոր ժամանակաների ամենասիրելի երգը։
-Ray Charles- Say No More

Ամենասիրելի դերասանուհին։
- Catherine Zita Jones

Ըստ ձեզ, որն է կնոջ ամենագրավիչ հատկանիշը։
-Կանացիությունը և հպարտությունը։

Եվ վերջին հարցը ինչ կա ԱՄՆ-ում, որ չկա Հայաստանում։
- Ոչինչ։ Իսկ եթե անկեղծ՝ ազատություն։

 

Պատրաստեց Սուսիկ Գևորգյանը

դիտվել է 13080 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...