Երևան
14 / Նոյեմբեր / 2018

Հույս ունենք այս հարցով կզբաղվեն պատկան մարմինները:

Yelaket.am-ը գրում է.

Մենք ապրում ենք կա՛մ հին դարում կա՛մ միջին դարի առաջին կեսում: Գիտե՞ք ինչո՞ւ, որովհետև ՍԱՍ-սուպերմարկետում մարդկանց աշխատացնում են անմարդկային պայմաններում ու դրա մասին լռում են բոլորը, իսկ դա բնորոշ է հին և միջին դարերի ստրկատիրական կարգերին: Անցնող շաբաթ խոսվեց այն մասին, որ 6 գիշեր 10 ժամով, առանց օրենքով նախատեսված հավելումների ՍԱՍ սուպերմարկետն անխճորեն աշխատեցնում է յուր աշխատողներին: Ըստ մամուլի հրապարակումների, այդ սուպերմարկետների ցանցը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին, ստացվում է օրենսդիրին պատկանող օբյեկտում օրենքները չեն հարգվում: Հույս ունենք այս հարցով կզբաղվեն պատկան մարմինները:

Կոալիցիոն ընկերների մենամարտ էր տեղի ունենում անցնող շաբավա մեջ: ՀՅԴ-ն փորձում է իր արժեքը բարձրացնել քաղաքական դաշտում և կոալիցիոն շրջանակներում, ՀՀԿ-ն էլ իր դիրքն է ցույց տալիս: Այս քաղաքական ինտրիգները մեզ դեռ կուղեկցեն մինչև մայիս, մինչև քաղաքական դաշտի վերափոխումները տեղի ունենան ու վերջանան, մինչ այդ փոքրիկ քայլերով այս կամ այն քաղաքական գործիչն ու քաղաքական ուժը փորձելու են իրենց փայը մեծացել և ավելի մեծ կտոր տորթ իրենցով անել: Իհարկե հանրապետականների հետ մրցելը դժվար է, քանի որ նրանք ունեն Սահմանադրական մեծամասնություն ԱԺ-ում, բայց կոալիցիոն գերծընկեր այսպես թե այնպես պետք է, որ քաղաքական դաշտում տեղի ունեցող երևույթների քաղաքական պատասխանատվությունը միայն իրենց ուժերին չմնա, իսկ այս մասին ՀՅԴ-ում լավ գիտեն, դրա համար էլ իտրիգաներ են ստեղծում:

Մի օր մեր իշխանության ներկայացուցիչները, քնեցին, արթնացան ու հասակացան, որ աջ ղեկով մեքենաները «շատ» վտանգավոր են: Այլ հարց է, որ մեր իշխանավոները շատ ժամանակ այդպես են որոշումներ կատարում՝ պահի տակ կամ իրենց բիզնես շահերից ելնելով, բայց կարելի է չէ՞ մի քիչ տրամաբանական գործել: Ոչ թե լոմի ու մեխի քաղաքականությունով առաջնորդվել: Մեխը տեսել եք լոմեք, չէ տղերք, մի քիչ զգույշ է պետք լինել, գուցե ձեր մատներին կպնի այդ լոմը: Օրենքը լրամշակեք: Մարդկանց ապացուցեք, որ վտանգավոր են հետո նոր մեղմ լոմեք: Սա էլ մեր խորհուրդը ձեզ:

Մենք մեր անցյալն այդպես էլ չսովորեցիքն սիրել: Հիմա չսիրվելու հերթը Զվարթնոց օդանավակայանի հայտնի աշտարակինն է: Այո, ուզում ես արգենտինահայ եղիր ուզում ես հայաստանում մեծացած, միևնույնն է: Այսպես, արգենտինահայ Էռնեկյանը որոշել է վերացնել պատմության մեր մի հատվածը: Դե կուկուռուզնիկն էլ հողին հավասարեցրեցինք, ի՞նչ է եղել, որ չե՞նք ապրում: Սա էլ կկործանենք: Հա բայց մատենադարանի ու հրապարակի շենքերն էլ կարելի է վերացնել: Ի միջայլոց Հանրապետության Հրապարակի շենքերից մեկը՝ Նախկին ԱԳՆ, նույնպես Էռնեկյանինն է, այնպես որ այս հոռետեսական տեսլականը գուցե մի օր իրականանա, եթե բիզնես շահն այդպես պահանջի:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ են, չենք կարող ասել այնտեղ էլ են ընտրություններից առաջ փողոցները հարցարվո՞ւմ, թե՞ ոչ, բայց որ Ալիևի սուլթանաթը որոշել է աշխարհին ատամ ցույց տալ դա պարզ է: Նախ այս ընտրություններով նա աշխարհին ասում է .« Իմ երկրը ես, ինչ կուզեմ կանեմ», ընդդիմադիր գործիչները, ովքեր կարող էին ընտրությունների մասնակցել բերդում են: Մի խոսքով մարդը 7 միլիոն բնակչությանը ինչպե՞ս ուզում այնպես էլ քշում է: Դե մեկ մեկ էլ հիշում է իր պատմական հողերի մասին, մասնավորապես՝ Երևանի, ու հետ խոսում է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման մասին: Մի խոսքով կատարյալ կլոունադյի է վերածել ամեն ինչ ու այս ամենը նրան ներվում է միջազգային կառույցների կողմից: Ներեք պարոնայք, ներեք մինչև չտուժեք, այդպես ներում էիք նաև Թուրքիային:

դիտվել է 31004 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ուղիղ

Ռոբերտ Քոչարյանը կրկին հարցազրույց է տվել (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...