Երևան
21 / Մայիս / 2018

Դեպի Եվրատեսիլ․ Ինձ համար Հայաստանը հոգի ունեցող երկիր է․ Հասմիկ Շիրոյան. Yelaket.am

Yelaket.am-ը սկսել է զրույցի նոր շարք ԴԵՊԻ ԵՎՐԱՏԵՍԻԼ խորագրով, զրուցակիցն է երգչուհի Հասմիկ Շիրոյանը:


Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ պետք է հանդիսատեսը Ձեզ ընտրի:

Ես չեմ ցանկանում ինչ-որ բան պարտադրել, ես պարզապես կներկայացնեմ իմ երգն ու բեմադրությունը, մեր թիմային աշխատանքը: Ինչպես արդեն նշել եմ, համագործակցել ենք հայտնի երգահաններ Marli-ի, Neil-ի ու Haj-ի հետ, որոնք աշխարհում իրենց ոլորտի առաջատարներն են: Նրանք համագործակցել են նաև Ջեյմս Արթուրի, Քելլի Քլարքսոնի, Դեմի Լովատոյի հետ: Շատ ուրախ եմ նաև, որ ինձ հետ համաձայնվել է աշխատել աշխարհի համար մեկ խորեոգրաֆը՝ Hi-Hat-ը, որը նախկինում բեմադրել է նաև Ռիհաննայի, Շակիրայի և Ջասթին Բիբերի ելույթները: Շատ հպարտ եմ, որ նրանք հիմա ինձ հետ են աշխատում հայկական նախագծի՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի շրջանակներում: Եթե ես գնամ «Եվրատեսիլ», կրկին նրանց հետ կաշխատեմ ու դա կլինի ավելի մասշտաբային շոու: Հուսով եմ՝ մեր առաջիկա ելույթն ու բեմադրությունը կհասնեն հեռուստադիտողների սրտերին: Իմ սիրտն ու հոգին այս կատարման մեջ են, հուսով եմ՝ ինձ կհաջողվի ներթափանցել նաև նրանց սրտերը:

Շատերը Ձեզ կատարողական առումով նմանեցնում են Անի Լորակին: Իսկ Դուք տեսնո՞ւմ եք նմանություններ:

Ճիշտն ասած՝ երբեք չեմ լսել, որ ինձ հ ամեմատեն Անի Լորակի հետ, կարծում եմ՝ ընդհանուր քիչ բաներ ունենք: Բայց եթե կան մարդիկ, ովքեր նմանություններ են տեսնում, դա վատ չէ, որովհետև ինձ համար նա շատ տաղանդավոր երգչուհի է:

Ձեր երգից բացի՝ <<Դեպի Եվրատեսիլի>> ո՞ր մասնակցի կատարումն եք համարում ֆավորիտ:

Կարծում եմ՝ դեռ պետք է բոլոր ելույթները տեսնեմ բեմի վրա, որպեսզի ավելի ամբողջական պատկերացում կազմեմ երգերի մասին: Ինձ համար կարեւոր է, թե ինչ բեմադրությամբ կներկայացվի երգը: Բեմադրությամբ այն ավելի ամբողջական տեսք և ասելիք է ունենում:

Ի՞նչ սովորեցիք Իվետա Մուկուչյանից:

Չնայած երիտասարդ տարիքին՝ Իվետան արդեն մեծ փորձ ունեցող երգչուհի է: Հենց այդ փորձով էլ նա հաճախ կիսվում էր: Իվետայի հետ աշխատելը շատ հաճելի էր և հետաքրքիր:

Ի՞նչն ամենաշատը սիրեցիք Հայաստանում:

Ինձ համար Հայաստանը հոգի ունեցող երկիր է: Ես հաճախ եմ լինում այստեղ, ինձ դուր է գալիս մարդկանց հյուրասիրությունը, միմյանց հանդեպ հոգատար լինելը… Երբ դրսում եմ, կարոտում եմ այստեղի փողոցները, անկյունները, շենքերը, այստեղի ճարտարապետությունը, օդը…Ամեն ինչ կարոտում եմ:

Հասմիկ Շիրոյանի սիրտը զբաղվա՞ծ է:

Իմ սիրտն այս շրջանում զբաղված է երաժշտությամբ և իմ երկրպագուներով: Նրանք միշտ իմ սրտում են:

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

 

 

դիտվել է 9707 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...