Yelaket.am | Երևան-Մոսկվա ինքնաթիռը վառելիքի պակասի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել
Երևան
21 / Օգոստոս / 2018

Երևան-Մոսկվա ինքնաթիռը վառելիքի պակասի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորատար Airbus A321-ը օդում վառելիքի պակասի խնդիր է ունեցել:

Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն՝ հղում անելով РЕН ТВ հեռուստաալիքին, որը մեջբերում է ավիադիսպետչերական ծառայությունների իր աղբյուրին:

«Օդանավի հրամանատարը տվել է «Pan-Pan» ահազանգը, որը խորհրդանշում է վթարային իրավիճակի առաջացում, որի ժամանակ, սակայն, ինքնաթիռին ու դրա ուղևորների կյանքին ոչինչ չի սպառնում և անհապաղ օգնություն չի պահանջվում», - նշել է աղբյուրը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ուղևորատար ինքնաթիռին արտակարգ վայրէջքի հնարավորություն է տրամադրվել: Աղբյուրը չի մանրամասնում՝ որ օդանավակայանում է ինքնաթիռը վայրէջք կատարել:

դիտվել է 8681 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

«Ամեն հաղթանակ ունի ժառանգություն». Րաֆֆի Հովհաննիսյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են