Yelaket.am | Քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալին վերադարձրել են ՊՆ. Ժողովուրդ
Երևան
21 / Օգոստոս / 2018

Քառօրյա պատերազմից հետո պաշտոնանկ արված գեներալին վերադարձրել են ՊՆ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում պաշտոնանկությունների շարք սկսվեց. Սերժ Սարգսյանն այսպես փորձում էր մեղմել հանրային դժգոհությունները, քանի որ պատերազմի ժամանակ ի հայտ եկան նրանց ղեկավարած ոլորտներում բացահայտված թերությունները: Պաշտոնանկ արվածների թվում էր նաեւ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Սակայն պարզվում է` նա երկար ժամանակ չմնաց գործազուրկ: Դեռ ավելին` շնորհիվ Սերժ Սարգսյանի հետ մտերիմ հարաբերությունների` նա որոշ ժամանակ անց վերադարձել է զինված ուժեր: Նրան նշանակել են «չերեւացող» պաշտոնի:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ Կարապետյանը կոնկրետ ի՞նչ է աշխատում, սակայն ՊՆ-ից արդեն մի քանի օր է` համառորեն փորձում են չպատասխանել` սկզբում խնդրելով գրավոր հարցում ուղարկել, իսկ օրենքով սահմանված հնգօրյա ժամկետից հետո նշեցին, թե այդ տեղեկությունը պարզելու համար լրացուցիչ ժամանակ է հարկավոր: Ժպիտ առաջացնող պահվածք»:

դիտվել է 17577 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են