Երևան
22 / Նոյեմբեր / 2018

«Իսկ ի՞նչ պետք է անեին, որ չհարվածեին». ՀՀԿ ավագանու անդամը արդարացնում է ծեծը

Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Նաիրա Նահապետյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ական տղամարդկանց պահվածքը, որ բռնություն գործադրեցին ավագանու “Երկիր ծիրանի” խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ:

“Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք, որ էդ կիսլատան լցվեր իմ երեսին”,- հարցով պատասխանեց Նաիրա Նահապետյանը:

Երբ լրագրողները հիշեցրին, որ “Երկիր ծիրանիի” անդամները ոչ թե կիսլատա, այլ տարաներով կոյուղաջրեր էին բերել ավագանու նիստին, Նաիրա Նահապետյանն ասաց. “Ինչպե՞ս կգնահատեիք, որ այդ ազոտային թթուն լցներ մեր վրա: Աննորմալ մարդիկ եկել են դահլիճ ու խանգարում են մեր աշխատանքը: Որ այդ ազոտային թթուն լցնեին Տարոն Մարգարյանի վրա, դուք ձեզ լավ կզգայի՞ք: Ես տեսա, որ ինքը շփում էր Տարոն Մարգարյանի վրա: Ես արձանագրում եմ, որ իրենք ազոտային թթուն բերել էին որ լցնեին մեզ վրա, առաջինը քաղաքապետի վրա: Իսկ ի՞նչ պետք է անեին, որ չհարվածեին”:

դիտվել է 26509 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Համացանցում է հայտնվել ՀՀ քաղաքացուն հարվածած ինքնաթիռի օդաչուների խոսակցության ձայնագրությունը

Պիլարսկիների այցը Քաջարան

Թուրքիայի հատուկջոկատայինները ցուցադրել են «շնորհքով» ներխուժելու արվեստը (Տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...