Yelaket.am | Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը
Երևան
21 / Օգոստոս / 2018

Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը

Yelaket.am-ը գրել է.

Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը: Նա ժամանակ էր խնդրել Սերժ Սարգսյանից, որպեսզի հանդիպի Հայաստանի քաղքական և հասարակական սեկտորը ներկայացնող անձանց և կառույցների հետ և նոր որոշում կայացնի: Երկար տարիներ Մեծ Բրիտանիայի քաղաքակրթական նյուանսներին ծանոթացած Արմեն Սարգսյանը թերևս այս քայլով ապացուցեց, որ արևմտյան նիստուկացն իր համար կարևոր է: Գուցե ոմանք ձևական կհամարեն այս հանդիպումները, ոմանք առհասարակ առհամարանքով կվերաբերվեն բայց առողջ դատող մարդիկ գիտակցում են, որ նման քայլերը հայկական քաղաքական դաշտը մեկ մակարդակ կարող են բարձրացնել ու իշխանության և ընդդիմության հանդիպումներից հետո ոչ թե ինչ-որ մեկին դավաճան համարեն այլ զգան, որ երկու թևերի մեջ երկխոսություն կա, իսկ երկխոսությւոնը կարող է արդյունք ունենալ:

Ըստ լուրերի Հայաստան են ներթափանցել 70 իսլամիստներ: Այս լուրն իհարկե իրականություն չէ: Մեր բնակչության թիվն այնքան էլ մեծ չէ, իսկ 70 իսլամիստի ներկայությունը միանգամից տեսանելի կլիներ, բացի դրանից, սահմանային անցակետում, եթե նման տարօրինակ ակտիվություն նկատվեր, դա էլ կֆիքսվեր: Չենք կարող ասելւ ում է ձեռնտու այս լուրերի շահարկումը, բայց առանց այն էլ ալարմիստական հոգեբանություն ունեցող բնակչությանը չի կարելի նման լուրերով ահաբեկել:

Վրաստանի նախկին Նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլին երեկ ձերբակալվել և արտաքսվել է Ուկրաինայց, նա այս պահին գտնվում է Լեհաստաում: Սահակաշվիլին լավ կլինի վերադառնա վրաստան և այնտեղ իր պայքարը շարունակի: Ի՞նչ է նշանակում գնալ Ուկրաինա և այնտեղ պայքարել: Վրաստանում Սահակաշվիլին դատապարտված է 3 տարվա ազատազրկման և միջազգային հետախուզման մեջ է, բայց եթե պայքարելու հարց կա, լավ կլինի որ պրն. Նախկին նախագահն իր երկրում իր ստեղծած հիմքմերը մինչև վերջ կառուցելու համա պայքարի: Ո՞րն է հաջորդ քայլը, Լեհաստանում «հեղափոխական» դառնա՞լը:

«Հայկական Վերածննունդ» կուսակցոթւյան նախագահ ը միացել է Ֆեյսբուքին, դե վերջ նա այլևս մեծ քաղաքականության մասնակից է: Մնում է, որ իր շահի համար բազմիցս ժողովդրին հիասթափեցրած և ըստ մամուլի հրապարակումների սեփական աշխատողներին աշխատավարձներ չտված անձը ՖԲ-ում հեղափոխության կոչեր անի ու ամեն ինչ կընկնի իր տեղը:

դիտվել է 6162 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են