Երևան
21 / Փետրվար / 2018

Կեղտոտ խաղերն ու ինտրիգները մեծ չափերի հասան․ արք․ Բեքչյանը հրաժեշտի նամակ է գրել

Պոլսո հայոց փոխպատրիարքի պաշտոնում թուրքական պետության աջակցությամբ արք․ Արամ Աթեշյանի վերանշանակումից հետո ընտրված տեղապահ արք․ Գարեգին Բեքչյանը Ստամբուլից հեռանալուց առաջ հրաժեշտի հայտարարություն է արել։

Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»-ից, արք․ Բեքչյանը նշել է, որ վերջին զարգացումները մեկ օրում տեղի չեն ունեցել։ «Ցավոք, ինձ թիրախավորած վերջին դեպքերի միակ նպատակը 85-րդ պատրիարքի ընտրությունները չեղարկելն էր։ Տեղի ունեցածը երկար ու նախագծված աշխատանքի հետեւանք էր, քանի որ կեղտոտ խաղերն ու ինտրիգները մեծ չափերի հասան»,-գրել է արք․ Բեքչյանը։

Նշենք, որ Պոլսո հայոց պատրիարք, արք. Մեսրոպ Մութաֆյանը գտնվում է անկողնային վիճակում եւ ֆիզիկապես արդեն 10 տարի չի կարողանում իրականացնել իր պարտականությունները։ Ավելի ուշ, երբ հայ համայնքը որոշում է նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել, թուրքական կառավարությունը փոխպատրիարք է նշանակում արք. Արամ Աթեշյանին։ Նման պաշտոն չկա հայ եկեղեցում։

Հայ համայնքին սա չի բավարարում, քանի որ արք. Աթեշյանը նշանակված անձ լինելով՝ կաշկանդված է հայ համայնքին լիարժեք ծառայելու մեջ եւ իշխանամետ պահվածքով է մշտապես հանդես եկել։

Այս պայմաններում 2016–ին Ստամբուլի հայ համայնքի ճնշման տակ արք. Արամ Աթեշյանը հրաժարական է տալիս եւ պատրիարքական տեղապահի ընտրություն է անցկացվում։ Արդյունքում պատրիարքական տեղապահ է ընտրվում արք. Գարեգին Բեքչյանը։ Այնուհետ սկսվում է նոր պատրիարքի ընտրության գործընթաց, որի շրջանակներում ստեղծված պատրիարքի նախաձեռնող խումբը մի քանի անգամ դիմել է Ստամբուլի նահանգապետարանին եւ ՆԳՆ–ին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

Ավելի ուշ պարզվել է, որ Ստամբուլի նահանգապետարանը փետրվարի 7–ին քննարկման է հրավիրել հայ համայնքի հիմնադրամների ներկայացուցիչներին ու նախաձեռնող խմբի խոսնակին։ հանդիպմանը ներկա է լինելու նաեւ ՆԳ նախարարը։ Վերջինս եւս պնդել է, որ արք Բեքչյանին չեն ճանաչում որպես տեղապահ եւ միակ օրինական փոխպատրիարքը արք․ Արամ Աթեշյանն է։

Սրանից հետո Պոլսո հայ պատրիարքարանի կնորական ժողովը հայտարարում է, որ փոխպատրիարքի պարտականությունը շարունակելու է իրականացնել արք․ Աթեշյանը, իսկ արք․ Բեքչյանը հրաժարական է տվել։

դիտվել է 4313 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

«Ով ինչ ունի, հագնում է». սպանություն Երևանում հարսանիքից հետո (Video)

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Նազենի Հովհաննիսյանն ուղիղ եթերով կասկածի տակ դրեց Սամվել Մարտիրոսյանի գիտելիքները սոցցանցերի վերաբե...

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական...

Հայաստանի 10 խոշոր հարկատուները

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....