Երևան
15 / Հոկտեմբեր / 2019

Փոքրիկի նամակը՝ Արցախում զոհված հայրիկին

«Գիտեմ, որ երբեք չես կարդալու նամակս, բայց, մեկա, գրում եմ»

Այս նախադասությամբ էր սկսվում 11-ամյա տղայի նամակը, որը մայրը պատահաբար գտել էր և ուղարկել Yelaket.am-ի խմբագրություն, որ հրապարակենք:

«Բարև, պապ ջա՛ն: Արդեն երկրորդ օրնա, որ Ղարաբաղում էլ չեն կրակում, Դավոյի պապան հետա եկել... Եկավ մեր տուն, ինձ գրկեց ու գնաց, բան չասեց: Զգացի, որ չկարողացավ լացը զսպել, դրա համար էլ բան չասեց:
Ես էլ լացեցի պապ, ուզում էի չգրեի, որ լացել եմ, գիտեմ, որ կջղայնանաս վրաս, բայց գրում եմ: Ուզում եմ սաղ անկեղծ պատմեմ քեզ: Ես էլ եմ իմ վրա ջղայնանում, բայց ի՞նչ անեմ, նենց պահեր են լինում, որ չեմ կարում զսպեմ ինձ... բայց նենց եմ անում, որ մաման հանկարծ չտեսնի ինձ լացելուց: Պետք չի չէ՞, որ տեսնի:
Մամանելա նույն բանն անում պապ: Ինքնելա նենց լացում, որ ե՛ս չտենամ: Մեկ-մեկ զգում եմ, որ մտնումա ձեր սենյակ, դուռը փակումա ու մի քանի րոպե դուրս չի գալիս... երկուսս էլ լացում ենք, բայց առանձին առանձին, իրարից թաքուն:
Ոչինչ պապ ջան, էս սկիզբնա, հեսա մի քանի օրից խելքս գլուխս կհավաքեմ ու տղամարդավարի կպահեմ ինձ:


Ամեն ինչ լավա լինելու պապ ջան: Խոսք եմ տալիս քեզ, որ մամային կյանքում ոչ մեկ չի նեղացնի, իսկ եթե մեկն էլ ուզենա տենց բան անի, էն օրը կքցեմ, ոնց դու էտ թուրքերին արեցիր:

Պա՛պ, Դավոյի պապան ամբողջ աշխարհին քեզնիցա պատմում ու գլուխա գովում, որ քո պայթացրած տանգը իրա աչքովա տեսել:
Պապ, որ ամուսնանամ տղերքիս քո անունն եմ դնելու:

Պապ ուզում եմ առաջին անգամ ասեմ, որ կարոտել եմ քեզ ու քեզ շա՜տ եմ սիրում: Իմացի պապ ջան, ինչ արել ես, լավ ես արել: Ես երջանիկ եմ, որ քո տղեն եմ»
 Աղբյուրը՝ Ելակետ լրատվական։

դիտվել է 73091 անգամ

Երեխան, լացելով ձեռքս բռնեց, ասաց՝ խնդրում եմ շտապ օգնություն մի կանչեք. Դավիթ Սանասարյան

«Վիտալի Բալասանյանն այն տղեն է, որ Նիկոլի մազերի չափ թուրքի դիակ է տեսել». Գևորգ Գևորգյան

Որովհետև հաստատ կկարոտեմ քեզ ու քաղաքը

Երեւանում 3-րդ օրն է շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Երեւանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը (ուղիղ)

Տեսանյութ․ Կայացավ FS Projects-ի «Եղիր ուշադրության կենտրոնում» խորագրով միջոցառումը