Երևան
20 / Հունիս / 2018

Հրաձգություն Ֆլորիդայի դպրոցներից մեկում. զոհվել է 17 մարդ

Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 17 զոհվածներից 12-ի ինքնությունը հաստատվել է, լրագրողներին հայտնել է Բրովարդ շրջանի շերիֆ Սքոթ Իսրայելը:

«Մենք պարզել ենք 17 զոհվածներից 12-ի անձը»,- ասել է շերիֆը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձավել է CNN-ով:

Նրա խոսքով՝ ոստիկանությունը շարունակում է աշխատանքները բոլոր զոհերի ինքնությունը պարզելու համար, իսկ իրավապահ մարմինները զոհերի ցանկը չեն հրապարակի, մինչեւ նրանց ազգականներին տեղեկացնելը:

Հրաձգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի ցերեկը Մայամիից 60 կմ հեռավորությամբ գտնվող Փարքլենդ քաղաքի դպրոցում: Այնտեղ սովորում է 14-ից 18 տարեկան մոտ 3 հազար երեխա: Բրովարդի շրջանի շերիֆի տվյալներով՝ հրաձգության հետեւանքով զոհվել է 17 մարդ: Բժիշկները հայտնել են, որ տուժածներից 3-ի վիճակը կրիտիկական է:

Շերիֆը հաստատել է հրաձգության մեջ կասկածվողին ձերբակալելու տեղեկությունը, որն այս դպրոցի նախկին աշակերտ, 1999 թվականին ծնված Նիկոլաս Քրուզն է: Դեռահասը դպրոցից հեռացվել էր կարգապահության հետ կապված խնդիրների պատճատով:

դիտվել է 6085 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են