Երևան
20 / Հունիս / 2018

Ո՞վ կլինի ԱԺ նախագահը․ Yelaket.am

Yelaket.am-ը գրում է․

Քաղաքական իրադարձությունների ամենաթեժ շրջանում ենք գտնվում, նույնիսկ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ քաղաքական դաշտն այսքան ակտիվ չէր։ Շուտով նախագահի ընտրություններն են և առաջին անգամ Հայաստանը նախագահ է ընտրելու ԱԺ-ի միջոցով, դրանով իսկ արդեն կազդարարվի սահմանադրական փոփոխությունների վերջնական փուլը, և այդ քայլն արդեն վկայում է ԱԺ-ի դերի բարձրացման մասին։

Մեր քաղաքական դաշտում հիմնականում քննարկում են,թե ով կլինի վարչապետը կամ ՀՀ նախագահը, բայց մոռացել են առանցքային պաշտոններից՝ ԱԺ նախագահի պաշտոնը, եթե հաշվի առնենք, որ ԱԺ-ն է օրենքներ ընդունում և ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին, անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, ստացվումէ որ ԱԺ-ն մեկ ուժեղ քայլով կարող է պալատական հեղափոխություն իրականացնել։

Իհարկե, մեր երկրկում այդ ամենը դժվար է պատկերացնել, բայց այդ իրավիճակն իրատեսական կլինի,եթե ԱԺ նախագահ դառնա մի մարդ, ով ինքնին ուժեղ կերպար է։

Ժամանակն է, որ մեր քաղաքական դաշտը հատկապես ընդդիմությունն ուշադրություն դարձնի, թե ով պետք է լինի ԱԺ նախագահը, որովհետև, ի վերջո, մեր ընդդիմադիր պատգամավորներն  աշխատելու են տվյալ անձնավորության հետ և նրա միջոցով, գուցե, կարողանան շատ հարցեր լուծել։ Պետք է հարցերը ճիշտ տրվեն և դրանց հետևանքով ստացվող հարցերը ծառայեցվեն ի բարօրություն պետության, սակայն, մեր քաղաքական դաշտում հիմնվում են անունների վրա, բայց այստեղ էլ ենք թերանում և ԱԺ նախագահի անվան հետ կապված քննարկում չենք ծավալում։

դիտվել է 20678 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են