Երևան
24 / Օգոստոս / 2019

Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական գործընթացը․ Ա․ Հակոբյան (ֆոտոշարք)

 «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի («FDA Laboratory» LLC) և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի («Certification and Quality» LLC) նախաձեռնությամբ փետրվարի 16-ին, տեղի ունեցավ «Սերտ համագործակցություն» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն էր ամրապնդել գործընկեր կազմակերպությունների հետ համագործացկությունը և շնորհակալություն հայտնել նրանց՝ իրենց կատարած բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի և բիզնես մոտեցման համար:

Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, որոնք ներկայացուցիչներն էին ՀՀ խոշոր արտադրող և ներմուծող կազմակերպությունների: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2017թ.-ին ծավալած գործունեության արդյունքները: «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի որակի կառավարիչ Ա. Հակոբյանը ներկայացրեց լաբորատորիայի կառուցվածքն, ինչպես նաև դրա առանձնահատկություններն՝ ասելով. «Մեր լաբորատոր համալիրը բաղկացած է 4 լաբորատորիաներից՝ սննդի որակի և անվտանգության փորձարկումների, դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկումների, ծխախոտի փորձարկումների և մանրէաբանական փորձարկումների լաբորատորիաներ:

Յուրաքանչյուր փորձարկման համար կիրառում ենք արդյունքների ստուգման տարբեր եղանակներ, մեթոդներ և փորձարկման հաշվետվությունները տրամադրում ենք միայն այն դեպքում, երբ արդյուքների նկատմամբ ունենում ենք կատարյալ վստահություն»:

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի ևս մեկ կարևոր առավելությունը միջազգային հավատարմագրման առկայությունն է:

«Հայաստանում մենք առաջինն ենք, որ ստացել ենք միջազգային հավատարմագրում՝ ANSI-ASQ National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից, որը նաև ILAC-ի անդամ է, և հավատարմագրումը ստացել ենք ոչ միայն սննդի, ջրի, որոշ ալկոհոլային ըմպելիքների փորձարկումների, այլև ծխախոտի փորձարկումների համար ևս, ինչով էլ որպես միջազգային հավատարմագրում ստացած լաբորատորիա՝ միակն ենք նաև տարածաշրջանում»,- նշեց նա:

Վերջինս ընդգծեց նաև, որ ընկերությունը պատրաստ է գործընկեր կազմակերպությունների հետ առավել սերտ համագործակցության՝ օգնելու հաղթահարել առաջացած խնդիրները:

«Մենք կարող ենք կանգնել մեր արտադրողի կողքին, որպեսզի նա կարողանա լիարժեքորեն հսկել ամբողջ արտադրական գործընթացը, ինչի շնորհիվ էլ կկարողանա դուրս գալ ոչ միայն ՀՀ, ՌԴ շուկաներ, այլև՝ ամերիկյան և եվրոպական»,- ասաց նա:

Նշենք, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ իրականցնում է նաև պետական գրանցման գործընթաց և տրամադրում է պետական գրանցման վկայագրեր, ինչպես նաև կատարում է դրա հետ առնչվող բոլոր փորձարկումները:

Լաբորատորիան մեծ ուշադրություն է դարձնում մասնագետների վերապատրաստման գործընթացին: Փորձառու մասնագետները պատրաստ են նաև կիսելու սեփական փորձը և այժմ լաբորատորիայում գործում է դասընթացային ծրագիր, որը հաջողությամբ աշխատում է շուրջ 2 տարի:

Այս մասին առավել մանրամասն խոսեց «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի որակի կառավարիչ Է. Լոփոյանը՝ նշելով. «Դասընթացներ են իրականացվում մի քանի ուղղություններով: Այս ընթացքում մենք գրանցել ենք 7 փուլ դասընթաց, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մեկ ամիս է և ունեցել ենք 24 մասնակից, որոնցից մի քանիսն արդեն աշխատում են մեր լաբորատորիայում, իսկ մի մասին էլ ուղղորդել ենք այլ ընկերություններ: Դասընթացները բավականին արդյունավետ են հատկապես ուսանողների համար: Մենք նաև համագործակցում ենք մի շարք առաջատար համալսարանների հետ: Ուսանողներին հրավիրում ենք մեզ մոտ, ծանոթացնում ենք լաբորատորիայի աշխատանքներին, նորագույն սարքերի ընձեռած հնարավորություններին, ինչի շնորհիվ էլ նրանք ձեռք են բերում մեծ փորձառություն՝ սարքերի հետ աշխատելու հմտություններ, նոր գիտելիքներ և այս ամենի արդյունքում դառնում առավել մրցունակ մասնագտներ»:

Ընկերության հիմնադիր տնօրեն Լ. Հակոբյանը ևս կարևորեց արտադրողների, ներմուծողների հետ համագործակցությունը: Դիմելով ներկաներին, վերջինս նշեց. «Կարևոր է հասկանալ, թե ինչի՞ կարիք ունեք դուք, որովհետև մեր խնդիրներից մեկն էլ կայանում է նրանում, որ կարողանանք ինչ-որ կերպ ձեզ օգտակար լինել:

Մեր փորձն այս ոլորտում ավելի մեծ է և եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա մենք պատրաստ ենք զրուցելու, քննարկելու, ելքը գտնելու, և ինչո՞ւ ոչ՝ մենք էլ ձեզանից սովորելու»:

Լ. Հակոբյանը նաև դրական գնահատեց նախորդ՝ 2017թ.-ի գործունեությունը՝ նշելով, որ արձանագրվել են բարձր ցուցանիշներ և 2016թ.-ի նկատմամբ աճ է նկատվել:

Ի նշան սերտ համագործակցության «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի և «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ի կողմից տրվեցին շնորհակալագրեր: Այսպիսով, շնորհակալագրերի արժանացան սննդի (թռչնամսի, ձկան, կաթնամթերքի), դեղագործության, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների և մի շարք այլ ոլորտների ընկերություններ: Գործընկերներից մի քանիսին անակնկալ էր սպասվում՝ սահմանված գումարին համապատասխան՝ անվճար փորձարկում կատարելու կտրոն:

Մասնակիցները նաև շրջայց կատարեցին լաբորատորիայում և ծանոթացան կատարվող աշխատանքների, նորագույն սարքավորումների և լավագույն պատրաստվածություն ունեցող մասնագետների հետ:

դիտվել է 23518 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես են բերման ենթարկում Դոն Պիպոյին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին