Երևան
19 / Սեպտեմբեր / 2018

Մոր եւ նրա դստեր մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ՝ ստացած վնասվածքներից. դատաբժիշկներ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու 1981թ. ծնված Գ.Հարությունյանի եւ նրա դստեր մահվան բոլոր հանգամանքները։

Դիակները հայտնաբերվել են 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով՝ կինը եւ նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետեւանքով։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 110-րդ հոդվածի 1-ին մասերով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք։

Մոր եւ դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Այսօր կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ ստացած բազմաթիվ վնասվածքներից։

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, կինը 2009թ. ծնված դստեր հետ այցելել է «ՏաշիրՊիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ եւ պատվիրել պիցցա, վերցրել այն եւ դուրս եկել։ Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մոր եւ նրա դստեր անհետ կորելու վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել է փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ին։ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, մայր եւ աղջիկ տանից դուրս են եկել եւ դեռ չեն վերադարձել։

Արաբկիրի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։

Նյութի աղբյուրը ՝ News.am

դիտվել է 23444 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են