Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Բենզինի տիրակալները թող բացատրեն՝ ինչպե՞ս է, որ ՌԴ-ում բենզինը թանկանում են 8 տոկոսով, ՀՀ-ում 30 տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայությունը կամ այն պաշտոնյաները, որոնք ապատեղեկատվություն են տրամադրում կառավարության ղեկավարին, թե գնաճը 2,6 տոկոս է պետք է ենթարկվեն պատասխանատվության: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, կառավարության ներկայացրած վերլուծության մեջ նշվում է, թե BMW մակնիշի մեքենայի «ֆառերի» գինը նվազել է. «Նայում եմ սպառողական առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղը՝ հաց, կաթ, կարտոֆիլ, «BMW-ի ֆառ» առաջին անհրաժեշտության կենսաապահովման զամբյուղում չկա։ Դե չեն ուտում մեր քաղաքացիները «BMW-ի ֆառ», հիմա ի՞նչ անենք»։

Նա «էժանագին մանիպուլյացիա» որակեց նման մեխանիզմով գնաճը հաշվարկելու մոտեցումը՝ նշելով. «Գիտեք, եկեք միմյանց հետ ազնիվ լինենք։ Չի կարելի միմյանց հետ անընդհատ փորձել խոսել էժանագին մանիպուլյացիաներով։ Հարգարժա′ն կառավարություն, 2.6 տոկոս գնաճը, որ դուք հրապարակում եք, հրաշալի հասկանում եք, որ դա ուղղակի ապատեղեկատվություն է։ Դուք չունեք ամոթ, եթե ամոթ ունենայիք, չէիք փորձի այստեղ թվային աճպարարություններ անել միայն նրա համար, որ կես ժամ հետո գաք, միահամուռ քվեարկեք ու մերժելով այս նախագիծը»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ներկայացրեց ՄԱԿ-ի պարենի կազմակերպության գները տարբեր մթերքների վերաբերյալ՝ կաթ, միս, շաքար, ըստ որի կտրուկ գնանկում է տեղի ունեցել. «Ինչպես է լինում, որ այդ պարագայում մեզ մոտ գնաճ է տեղի ունենում: Կխնդրեի այստեղ հրավիրել նաեւ բենզինի ու դիզվառելիքի տիրակալներին, որ բացատրեին, թե ինչպես է լինում, որ Ռուսատանում օրինակ բենզինն ու դիզվառելիքը թանկանում են 8 տոկոսով, Հայաստանում մոտ 30 տոկոսով: Միգուցե էդ մարդիկ, բենզինի «դոն կոռլեոնեները», ունե՞ն այդ հարցի պատասխանը»:

Նշենք, որ «Ելք»-ի նախաձեռնած Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է վերադառնալ բենզինի ու դիզվառելիքի ակցիզային հարկի մինչեւ հունվարի 1-ը գործող դրույքաչափերին: Նաեւ առաջարկվում է 150 հազար դրամից մինչեւ 450 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը կվերադարձվի մինչեւ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահը (2018-ի հունվարի 1) կիրառված դրույքաչափին՝ 28-ից 26 տոկոսի:

դիտվել է 6280 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...