Երևան
19 / Սեպտեմբեր / 2018

Մենք դանայացիներից ընծաներ չենք ընդունում

 

Փետրվարի 13-ին տեղի ունեցած ավագանու սկանդալային իրադարձությունը մինչև հիմա հասարակության ուշադրության կենտրոնում է: Ձեր տեսակետը, ի՞նչ կասեք, ի՞նչ գնահատական կտաք <<Երկիր Ծիրանի>>-ի պահվածքին և արդյոք ադեկվատ եք համարում հանրապետականի ավագանու տղամարդկանց պահվածքը:

Մենք բազմիցս ասել ենք, նաև մեր հայտարարության մեջ նշել ենք, որ այն, ինչ արվեց որպես ակցիա, մեր գործիքակազմի մեջ չկա: Որովհետև դա հղի էր տարբեր երևույթներով, սկսած նրանից, որ մարդիկ ուղղակի հանկարծակիի եկան և ոչ ոք չգիտեր ՝ ինչի՞ մասին է խոսքը: Այսինքն՝ շատ տարբեր ձևեր և հնարավորություններ կան ակցիաներ անելու , բայց զգուշացնելով, որովհետև տպավորություն ստեղծվեց, որ որևիցե բանի հետ կապ չունեցող մի ակցիա է արվում, որը կարող էր վտանգավոր լինել և բնական է, առաջացրեց այդ զայրույթը, որը մենք միևնույն ժամանակ փորձեցինք հանդարտեցնել:

Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, անկեղծ ասած որևէ արդարացում չեմ կարող բերել, նույնիսկ այն պարագայում,որ, այո, ակցիան ստանդարտից դուրս էր: Բայց, երբ որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սկսեցին բռնություն գործադրել, արդեն իսկ պարզ էր, թե ի՞նչ է կատարվում,ի՞նչ է տարաների մեջ, և պետք չէր նման ձևով արձագանքել:Վերջիվերջո, դա քաղաքական մարմին է, մենք փողոցում չենք գտնվում: Չեմ ուզում շատ խոսել դրա մասին, բայց ես վստահ եմ, եթե մեր խմբակցության ղեկավարի՝ Արայիկ Հարությունյանի, իմ միջամտությունը չլիներ, կարող էր շատ ավելի ողբերգական բաներ տեղի ունենար:

Ամեն դեպքում միջադեպը կարող է նպաստել, որպեսզի Նուբարաշենի խնդիրը ավելի շուտ լուծվի:

Իմ ունեցած տվյալներով՝ Նուբարաշենի խնդիրը նախ և առաջ քաղաքապետարանի խնդիրը չի:<<Նուբարաշեն>> քրեակատարողական հիմնարկը Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող շինություն է, և դրանից մեկ օր առաջ բողոքի ակցիա է տեղի ունեցել,երբ տեխնիկական և շինարարական աշխատանքները սկսվել են:Դա մեկ օր առաջ էր, ամսի 12-ին:Կարծում եմ՝ համընկել է: Մի՞գուցե հիմա մի քիչ ավելի արագ սարքեն:Քաղաքապետարանի գործառույթը այդ առումով մեծ չէր:

Թանկացումների դեմ երկու երթ կազմակերպեցիք: Ի՞նչ եղավ երթի արդյունքում: Հնարավո՞ր է դրա արդյունքում ինչ-որ կերպ լուծվի խնդիրը:

Ենթադրում եմ, որ մեծ դեր խաղաց երթը, որովհետև մենք ունեցանք <<Ծառուկյան>> դաշինքի համագործակցությունը, որը որ ստորագրեց և լսումների արտահերթ նիստի հնարավորություն ունեցանք: Թե ի՞նչ կլինի հետագայում,արդեն կախված է մարդկանց արձագանքից: Եթե մարդիկ ակտիվ լինեն իրենց խնդիրների նկատմամբ, մեր բոլորի խնդիրն էլ կլուծվի, վերջիվերջո, ես խոսում եմ որպես քաղաքական կառույցի ներկայացուցիչ:

<<Ելք>> խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 13-ին Ազգային ժողովի նիստ է հրավիրվելու: Ո՞րն է նպատակը: Եվ առհասարակ, թանկացումների դեմն առնելու մեխանիզմը ինչպե՞ս եք տեսնում:

Բազմիցս ասվել է, որ հարկային օրենսգրքում փոփոխությունները անհրաժեշտ են: Ձեր ասած նիստի ժամանակ այդ քննարկումները դուք կտեսնեք և ինքներդ գնահատական կտաք:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ձեր տեսակետը այս հարցի շուրջ:

Եկեք չասենք ըստ շրջանառվող լուրերի: Կարծում եմ՝ քիչ թե շատ քաղաքականությամբ հետաքրքրվող մարդու համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ետ կկանգնի իր իսկ խոսքերից, որը նա ասաց հնարավորինս հստակ: Իր անուն ազգանունը տալով, բացառելով, կոնկրետ նշելով, թե ինքը չի հավակնում դառնալ երկրի ղեկավար: Ավելին՝ ինքը դեմ է, որ մեկ անձը երկու անգամից ավել հավակնի և զբաղեցնի մի պաշտոնը: Ինձ համար հիմա զուտ սպորտային հետաքրքրություն է, թե ինչ են անելու հիմա: Դա շատ ցավալի փաստ է, որովհետև խոսքը գնում է երկրի փաստացի ղեկավարի մասին, ի՞նչ արժեք ունի Սերժ Սարգսյանի խոսքը: Այսուհետ մենք կարողանալու ենք վստահել որևէ այլ պաշտոնյայի, և արդյոք վստահելի են այն բոլոր խոսքերը, որ Սերժ Սարգսյանը մինչ օրս ասել էր:Փաստ է, ընդդիմությունը իր բոլոր արտահայտման ձևերով ճիշտ է եղել և Սերժ Սարգսյան քաղաքական գործչի խոսքին վստահել ուղղակի պետք չի:Դա ցավալի է, շատ ցավալի իրողություն է:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանից:

Մենք ակնկալիքներ չունենք ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանից:Մեր ակնկալիքը եղել է և կա Արտակ Զեյնալյանի հետ:Նա է մեր թեկնածուն:Ես Արմեն Սարգսյանի մասին որևէ լավ կամ վատ բան չեմ ուզում ասել: Կասեմ միայն մի ձևակերպումով.<<Մենք դանայացիներից ընծաներ չենք ընդունում>>:
Այսինքն, եթե նույնիսկ Արմեն սարգսյանը ընծա է մեր ժողովրդի համար, այն մարդիկ,ովքեր որ բերում են այդ ընծան, անընդունելի են և մերժելի են մեզ համար:

Պարոն Զեյնալյան, ըստ Ձեզ՝ ստորագրահավաքի ժամանակ ԲՀԿ-ն ինչու՞ չստորագրեց Արտակ Զեյնալյանի թեկնածության համար:

Դրա տարբեր վարկածներ կան:Ասում են, որ մենք իրենց հետ չենք համաձայնեցվի: Բայց ինչու՞ պետք է համաձայնեցնեինք:Նա մեր թեկնածուն է: Տպավորություն կարող է լինել, որ <<Ծառուկյան>> դաշինքը ինչ անում է, մեզ հետ համաձայնեցնում է, երբ որ մեր կարիքը կա:Կա նաև կարծիք,որ իրենց համար ավելի ընդունելի մեկ այլ թեկնածու կա,ում իրենք մի օր կարող են առաջարկել:Դա իրենց գործն է:

Ինձ թվում է ՝ամեն դեպքում ժողովրդին ամենաշատը թանկացումներն են հետաքրքրում: Հույս կա՞, որ հնարավոր է փոխել ինչ-որ բան:

Եթ հույս չլինի,ես չեմ գա ձեզ մոտ,հարցազրույց չեմ տա,կդադարեմ զբաղվել քաղաքականությամբ: Եվ վերջիվերջո, ես այն մարդն եմ, որը պարտավորություն ունի բացի խոսելուց հույս տալ մարդկանց և այդ հույսը իրականություն դարձնել: Ես իմ ընտրությունը ինքնուրույն եմ արել,ուստի ես պարտավորություն եմ վերցրել: Մենք պետք է չմոռացվենք և չընկնենք երազանքների գիրկը,հասկանանք, որ սա մեր աշխատանքն է, և մենք պետք է ամեն անգամ մարդկանց փորձենք համոզենք, բերենք դեպի այն միտքը, որ այս երկիրը՝մեր երկիրը, իրենց երկիրն է, այլ ոչ թե մեկ, երկու,երեք կամ տասը օլիգարխի:
Դա մեր առաքելությունն է, մենք այլընտրանք ուղղակի չունենք:

 

 

դիտվել է 15726 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են