Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Ծառուկյան դաշինքը միանում է ԵԼՔ-ին

Yelaket.am-ը գրում է.

Արմեն Սարգսյանը պաշտոնապես համաձայնեց լինել ՀՀ նախագահի թեկնածու, տվյալ պարագայում ՀՀ նախագահ: Լավ կլիներ իհարկե, որ Արտակ Զեյնալյանի թեկնածությունն էր հաստատվեր և մենք չէինք ունենա մեկ ջութակով մենահամերգ, բայց ունենք այն ինչ ունենք: Ծառուկյան դաշինքը պետք է հեռատեսություն ցուցաբերեր և օգներ ԵԼՔ-ին, որ վերջիններս հաստատեն Արտակի թեկնածությունը: Այստեղ մենք չունեցանք ընդդիմության կոնսոլիդացիիա, բայց արի ու տես ԱԺ ոչինչ չորոշող արտահերթ նիստի ժամանակ նույն Ծառուկյան դաշինքը միանում է ԵԼՔ-ին: ԵԼՔ-ն էլ իր հերթին ժամանակին շատ կոպիտ էր արտահայտվում իրենց կոլեգաների մասին, բայց կարելի է չէ՞ անձնական ամբիցիաները մի կողմ թողնել:

Սահմանդրական դատարան է տեղափոխվելու Հրայր Թովմասյանը: Հրայ Թովմասյանը լավ իրավաբան է, ով իր մասնագիտական որակներով առաջիններից մեկնէ Հայաստանում, սա ճիշտ որոշում է, նա ԱԺ-ում այդքան էլ շատ անելիք չուներ, այ ՍԴ-ում գործ հաստատ կանի: Չենք կարող ասել, թե ի՞նչ մարդկային հատկանիշներով է օժտված և քանի տոկոսն է նրան սիրում, բայց այս պարագայում դա այդքան էլ կարևոր չէ: Հարց է առաջանում, ո՞վ կփոխարինի ԱԺ-ում Հրայր Թովմասյանին, չնայած ի՞նչ տարերություն, դժվար թե այնպիսի մարդ գա, ով կտարբերի ՀՀԿ-ականների մեծ մասից:

Երկիր Ծիրանի կուսակցության շուրջ սկանդալը չի դադարում: ԵԾ-ի խոսքերով իրենց ավագանու անդամների անձնական տվյալները հեռացվել են Քաղաքապետարանի պաշտոնական կայքից: Քաղաքապետարանն էլ իր հերթին նշում է, որ այդ տվյալները երբեք չեն էլ եղել: Ժամանակն է, որ այս թեման այլևս չհիշատակվի, այստեղ ամեն ինչ պարզ է ու դժվար թե ինչ-որ նորություն ի հայտ գա: Քաղաքապետարանը շատ արագ պետք է լրացնի այդ տվյալները, իսկ ԵԾ-ն շատ արագ պետք է տրամադրի հմապատասխան կենսագրականները: Հույս ունենք, որ ավելի կարևոր հարցերի վրա ժամանակ կծախսվի, ի վերջո քաղաքացիները ձեզ ընտրել են տիկնայք և պարոնայք, որպեսզի իրենց խնդիրներով զբաղվեք, ոչ թե ձեր անձնական ամբիցիաները առաջ տանենք:

Կառավարությունը հայտնում է, որ գնաճն ընդամենը 2.6 տոկոս է, չենք կարող ասել մաթեմաթիկայով ովքեր են զբաղվում կառավարությունում, բայց որ ակնհայտ բանասեր է հաշվարկել այս թվերը պարզից էլ պարզ է: Կամ էլ կառավարության անդամներին հենց տեսնում են խանութում կամ բենզալցակայանում ավելի էժան գներով են հաշվարկում և մարդիկ բանից անտեղյակ են: Հարգելիներս, դուք կարագ գնո՞ւմ եք, իսկ բենզինով եք մեքենան վարո՞ւմ, թե՞ ի վերջո գազի եք անցել: Հա՞ չմոռանանք՝ ավտոպահեստամասերը էժանացել են, սրանից հետո հացի փոխարեն պաչեվնիկ ենք գնելու:

դիտվել է 46482 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն