Երևան
20 / Հունիս / 2018

Սա արդեն ուրիշ Ռուսաստան է. Հայաստանը պետք է ուշադիր լինի

Ռուսաստանի նախագահի ընտրություններն անցնում են առանց «փեսացուի»: Նախընտրական քարոզարշավն սկսվել է փետրվարի 17-ին, գլխավոր թեկնածու Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մասնակցել արշավին: Դա շփոթության մեջ է գցել մյուս թեկնածուներին. նրանք չգիտեն, թե ում հետ քննարկում ծավալեն:
Հիմա գլխավոր խնդիրն ընտրողների ներկայությունն ապահովելն է: Դրա համար կիրառվում են ամենակրեատիվ մեթոդները: Օրինակ, տեսահոլովակներ են տարածվել անպայման ընտրությունների գնալու կոչով: Դրանցից մեկում աղջիկը տղային մերժում է սեքսով զբաղվել, քանի դեռ նա չի քվեարկել: Մյուսում ասում են՝ քվեարկիր, թե չէ քեզ բանակ կտանեն:

Ռուսաստանի ընտրությունների ելքին քչերն են կասկածում, սակայն վերլուծաբանները նշում են, որ սա արդեն ուրիշ Ռուսաստան է: Դմիտրի Բիկովը, օրինակ, Ռուսաստանն անվանում է «տղաների երկիր», որտեղ ամեն ինչ գնահատվում է «լավ տղայի» պրիզմայով: Սիրիայում զոհերին եւս այդ պրիզմայով են գնահատում:
Երկիր, որտեղ ոչ ոք չգիտի, թե ում հետ է ապրում նախագահը, որտեղ են նրա երեխաները եւ ինչով են զբաղվում: Դա բնորոշ է կամ հոգեւորականներին, կամ էլ օրենքով գողերին:

Ռուսաստանը գնալով վերածվում է «ուղղափառ լավ տղաների» երկրի, որոնք «սիրում են թուրքերին»: Դաղստանում Մասլենիցայի տոնին իսլամիստը գնդակահարել է ուղղափառ եկեղեցուց դուրս եկողներին: Զոհերի թվում հայկական ազգանունով կանայք կան:

Նույն օրը Կալուգայի շրջանի Նիկոլա-Լենիվեց գյուղում Մասլենիցայի առթիվ մարդիկ ճյուղերից ու փայտի աղբից 30 մետրանոց կաթոլիկական օբյեկտ են կառուցել ու այրել: Ուղղափառները ցույց են տվել, որ իրենց թշնամիները կաթոլիկներն են:

Տնտեսությունում եւս տարօրինակ գործընթացներ են: Հայ միլիարդատեր Գալիցկի-Հարությունյանի «Մագնիտ» ընկերությունը փաստացի ազգայնացրել են: Վերլուծաբանները նշում են, որ սա «անկախ» օլիգարխների սեփականության բռնագրավման գործընթացի սկիզբն է: Կամ էլ օլիգարխներն են շտապում վաճառել սեփականությունը, որովհետեւ չգիտեն, թե ինչ կինի ընտրություններից եւ ԱՄՆ նոր պատժամիջոցներից հետո:

Դա էլ հենց Պուտինի նախընտրական արշավն է:

Սակայն, Պուտինի նախընտրական արշավին ամենասարսափելի հարվածը հասցրել են Սիրիայում: Խոսում են մի քանի հարյուր ռուս վարձկանների զոհվելու մասին: Ասում են նաեւ, որ ռուս զինվորականները զբաղված են Սիրիայում քրդերից նավթային օբյեկտներ խլելով: Ամերիկացի գեներալ Ջեֆրի Հարիգիանը, ով գլխավորում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կենտրոնական հրամանատարությունը, պատմել է ռուսական զորքերին հասցված հարվածի մասին:

Հայաստանը պետք է ուշադիր հետեւի, թե ինչ է կատարվում Ռուսաստանում:

դիտվել է 45033 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են