Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Սերժ Սարգսյանի առաջարկն Արեւմուտքին. Այլընտրանք ռուս-թուրքական սիրախաղին

Անվտանգության Մյունխենի համաժողովում Սերժ Սարգսյանն ուշագրավ պատասխան էր տվել Եվրասիա խմբի նախագահ Յան Բրեմերի հարցին՝ ռուս-թուրքական սիրախաղի վերաբերյալ: Բրեմերը, որն Արեւմուտքի հեղինակավոր վերլուծաբաններից է, Սերժ Սարգսյանին հարցրել էր՝ ռուսներն ու թուրքերը այժմ նորից սկսել են սիրել միմյանց, եւ ուրեմն Հայաստանն ավելի շատ հնարավորություն ունի՞: Հարցը հնչել էր Արեւմուտքն ու Ռուսաստանն ավելի արդյունավետ համադրելու հնարավորության համատեքստում:

«Այո, գիտեմ, որ մեր հնարավորությունները ամեն տարի ավելանում են, որովհետև աշխարհը կամաց-կամաց, երևի, սկսում է հասկանալ, թե որքան տոլերանտ են հայերը և ինչպիսի դժվարին աշխարհքաղաքական պայմաններում են: Մեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին: Եվ պիտի ասեմ, որ Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է, միֆ, չկա այդպիսի բան», հայտարարել էր Սերժ Սարգսյանը, փաստացի շրջանցելով Թուրքիայի եւ Ռուսաստանի միմյանց սիրելու հանգամանքը:

Այդուհանդերձ, ի՞նչ տոլերանտության մասին է խոսում Սերժ Սարգսյանն այդ հարցի համատեքստում: Ըստ երեւույթին, խոսքը ռուս-թուրքական սիրախաղի հանդեպ հանդուրժողության մասին է: Սարգսյանն ակնարկում է, որ Հայաստանի բարդ աշխարհքաղաքական պայմանները առնվազն ներկայում չեն թողնում այդ «տոլերանտությանն» այլընտրանք: Այդ իմաստով, նաեւ Հայաստանի մեկուսացածության մասին ադրբեջանական միֆի հիշատակումով, Սերժ Սարգսյանը ակնարկում է հեղինակավոր փորձագետին ու լսարանին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի սիրախաղի հանդեպ Հայաստանի վերաբերմունքն ուղիղ համեմատական է այլընտրանքներին, որ կարող է ունենալ Հայաստանը:

Սարգսյանը ակնարկում է, որ «տոլերանտությունը» այլընտրանքը կառուցելու միջոցն է: Տողատակում նա թերեւս արձանագրում է, որ «հանդուրժելով» ռուս-թուրքական սիրախաղը, Հայաստանն այդպիսով ստանում է իր քաղաքականության դիվերսիֆիկացման փաստարկային ծանրակշիռ հիմք կամ, այլ կերպ ասած՝ Հայաստանը հանդուրժելով ռուս-թուրքական սիրախաղը, փորձում է կառուցել իր հարաբերությունը եւ խաղը Արեւմուտքի հետ՝ թեկուզ հարաբերական, սակայն պատասխան հանդուրժողություն «պարտադրելով» նաեւ Ռուսաստանին:

Միեւնույն ժամանակ, Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանի խնդիրը միայն Ադրբեջանը չէ, այլ Թուրքիան, որ միարժեք սատարում է Բաքվին: Սարգսյանն այդպիսով ակնարկում է, որ Թուրքիային «սիրել», նշանակում է սիրել Ադրբեջանի՞ն՝ եւ դրա համար «տոլերանտորեն» մեղադրում է Ռուսաստանին, թե ակնարկում է, որ Հայաստանն ունի Թուրքիայի հետ աշխատանքի խնդիր, եւ Մոսկվայի եւ Անկարայի սիրախաղը Երեւանի համար այդպիսի միջոց է: Դրանով գուցե Սերժ Սարգսյանն ակնարկում է նաեւ, որ եթե Արեւմուտքը աշխույժ եւ նախաձեռնող լինի հայ-թուրքական հարաբերության ուղղությամբ, խթանելով որեւէ նոր հարթակ, ապա Երեւանը կունենա շատ ավելի մեծ հնարավորություն ու կարող է իրեն թույլ տալ որոշակի ոչ «տոլերանտ» մոտեցում ռուս-թուրքական սիրախաղի հանդեպ:

դիտվել է 14892 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...