Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ

Քաղաքապետարանում փորձում են կարգավորել լրագրողների աշխատանքը: Կներեք, իհարկե, բայց լրագրողների աշխատանքը կարգավորելուց առաջ պետք է կարգավորել քաղաքապտարանի աշխատանքը: Լրագրողներն էին մեղավո՞ր, որ քաղաքապետարանում ծեծկռտուք տեղի ունեցավ, թե՞ լրագրողներն են մեղավոր, որ քաղաքում շատ ճանապարհներ բարեկարգ չեն, իսկ գուցե լրագրողների մեղքով է, որ «մայթերին» թեքահարթակներ չկան: Չի կարելի ամեն պատեհ և անպատեհ առիթով լրագրողների աշխատանքը կարգավորել, իսկ իրականում խոչնդոտել: Պարոնա՛յք, խնդիր կա ԵԾ-ի հետ, ԵԾ-ի հետ հարաբերությունները կարգավորեք:

Մենք աշխարհից մի քանի տասնամյակ հետ ենք ու դրա վառ ապացույցը բանկերի վրա հարձակվելն է: ԱՄՆ-ում հիմա բանկերից գումար են գողանում համակարգչի միջոցով, բայց մենք դեռ ավանդական մեթոդներին ենք հավատարիմ մնում և զենքով ու զրահով հայտնվում ենք բանկում: Բոնին և Կլայդը թերևս ամենահայտնի սիրահարներն են, ովքեր բանկ էին թալանում, բայց այդ ամենն անում էին պրոֆեսիոնալ մակարդակում, ոչ թե սիրողան: Պատմությունը հիշում է նաև Հայաստանում Կենտրոնական բանկի մտածված թալանը, բայց դա հեռավոր 1977 թվականին է տեղի ունեցել և լավ մտածված: Ֆելիքս Կալաչյանը, երևի թե իր համախոհների հետ չձերբակալվեր, եթե տարադրամի փոխանակման կետում խուճապի չմատնվեր: Հիմա, Հայաստանում նույնիսկ բանկ թալանելուց են չմտածված քայլեր անում։ Չէ՛, տղերք, ֆիլմերում ուրիշ է. իրականությունն այլ հարթության մեջ է:

Մյունխենում Սերժ Սարգսյանը կարողացել է բարձրաձայնել այն հարցերի մասին, որոնք տարիներ շարունակ քննարկվում են, բայց այդպես էլ իրենց տրամաբանական լուծում չեն ստանում: Նախ, նախագահը Եվրոպայում հիշեցրեց եվրոպացիներին, որ 2013 թվականի Ասոցացման համաձայանագիրը չի ստորագրել վերջիններիս մեղքով: Հետո, դիպուկ պատասխանեց ադրբեջանցիներին. նա աշխարհին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացներին, մինչդեռ հարևան պետության նախագահը ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Այսպիսով՝ Եվրոպան ևս մեկ անգամ պետք է մտածի՝ արժե արդյո՞ք միջադեպերից հետո երկու կողմերին էլ մեղադրել, թե՞ ի վերջո մեկ անգամ կարելի է սաստել ադրբեջանական կողմին, ու հարցը տանել խաղաղ բանակցային ուղիով:

դիտվել է 32743 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...