Երևան
18 / Հունիս / 2018

«Հրապարակ». Որոշ թաղապետեր կփոխվեն. արդեն անուններ են շրջանառվում. Գագիկ Բեգլարյանի որդին սպասում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլին ընդառաջ ընդունում-հանձնում է անում, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետին կզեկուցեն 2017թ. կատարված աշխատանքների եւ 2018թ. ծրագրերի մասին: Այս անգամ հերթը Սամվել Ալեքսանյանի զարմիկինն էր՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանինը։

Մեր աղբյուրները չեն բացառում, որ Մարգարյանի կազմակերպած «ստուգարքից» «կտրվողներ» լինեն, որոշ թաղապետեր կփոխվեն։ Սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ապրիլից հետո, երբ կլրանա, ասենք, Գագիկ Բեգլարյանի որդու 25-ամյակը, եւ նա օրենքով հնարավորություն կունենա զբաղեցնել թաղապետի պաշտոնը։ Իսկ Հրանտ Գագիկի Բեգլարյանի 25 տարին լրանում է մայիսի 23-ին։

Հիշեցնենք, որ այժմ նա Կենտրոնի փոխթաղապետն է՝ Արա Սադոյանի տեղակալը, ում եղբորը՝ Ռուբեն Սադոյանին, Բեգլարյանը գործուղեց Վրաստանում Հայաստանի դեսպան՝ սրանով կոմպենսացնելով թաղապետ եղբոր մոտալուտ պաշտոնանկությունը։

Հեռացողների շարքում նշվում է նաեւ Շենգավիթի թաղապետի անունը․ Արմեն Սարգսյանը 58 տարեկան է ու «հոգնած» մոտեցում է ցուցաբերում աշխատանքին։ Հնարավոր է պաշտոնին հրաժեշտ տա նաեւ Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, իսկ Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը հնարավոր է տեղափոխվի քաղաքապետարան՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24313 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

4 թուրք տղա ներս մտան, թուրքերեն բավականին կիրթ խոսելով, մեկը մի թեթև ոտքը կախ գցեց, հետ ընկավ ընկեր...

Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են