Երևան
19 / Սեպտեմբեր / 2018

ԱՄՆ գլխավոր դատախազը կիբերթվային ստորաբաժանում է ստեղծում ընտրություններին միջամտության ուսումնասիրության համար

ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը ստեղծում է կիբերթվային ստորաբաժանում(Cyber-Digital Task Force) , որը կպայքարի համաշխարհային կիբերային սպառնալիքի դեմ եւ կորոշի՝ ինչպես կարող են դաշնային իրավապահ մարմինները ավելի արդյունավետ իրականացնել իրենց առաքելությունը այս կենսականորեն կարեւոր եւ զարգացող դաշտում: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը:

«Համացանցը մեզ զարմանալի նոր գործիքներ է տվել, որոնք օգնում են աշխատել, շփվել, բայց այդ գործիքները կարող են օգտագործվել նաեւ հանցագործների, ահաբեկիչների եւ թշնամու կառավարությունների կողմից», - ասել է նա՝ նշելով, որ այդ պատճառով որոշվել է ստեղծել կիբերթվային ստորաբաժանում՝ սպառնալիքներին դիմակայելու եւ ամերիկյան ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար:

Նրա խոսքով՝ ստորաբաժանման առաջնահերթությունը կլինի ընտրություններին միջամտելու, համացանցը բռնության գաղափարախոսությունների տարածման համար օգտագործելու եւ հետեւորդներին հավաքագրելու, կորպորատիվ, կառավարական եւ մասնավոր տեղեկատվության զանգվածային գողության փորձերի ուսումնասիրությունը եւ այլն:

դիտվել է 2426 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են