Երևան
19 / Սեպտեմբեր / 2018

Ալիևն իր հայտարարությունով կարմիր գիծ է անցել

Պաշտոնական Ֆրանսիան քննադատել է Ալիևի ռազմատենչ հայտարությունները՝ կապված Երևանի և Զանգեզուրի հետ: Ֆրանսիան հանդիսանալով՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագհ պետություններից մեկը, քննադատում է Ադրբեջանին: Ադրբեջանական կողմը պետք է հետևողական լինի այս հայտարարությանը, որովհետև Եվրոպան սկսում է նյարդայնանալ Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքից, որքան էլ, որ քաղաքական շահեր ունենան եվրոպական պետությունները կապված ադրբեջանական կողմից հետ, միևնույնն է կան կարմիր գծեր, որոնք չի կարելի անցնել, ու այս քննադատությունը փաստում է, որ Ալիևն իր հայտարարությունով կարմիր գիծ է անցել ու նրան սթափեցնում են: Բացի այդ, Ալիևն այդ հայտարարությամբ անարգել էր Մինսկի խմբի համանախագահների այցը մեր տարածաշրջան և սա յուրահատուկ պատասխան է նրան:

Լիբանանի նախագահ Միշել Աունը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Այնպես է ստացվել, որ հայերը ժամանակի ընթացքում կարողացել են մեծ ու ամուր համայնք ստեղծել Լիբանանում: Այս պահին ՀՅԴ-ն լիբանանում կառավարության մի մաս է կազմում և ունի 2 նախարար: Այս այցը նոր ազդակ կհանդիսանա հայ-լիբանանական հարաբերություններում: Մերձավոր Արևելքի համար դժվար ժամանակահատվածում թե՛ Հայաստանին, թե՛ Լիբանանին վստահելի գործընկերներն անհրաժեշտ են:

Մենք այդպես էլ պատեհապաշտ էլ մնացինք: Քանի մարտի մեկը մոտենում է, մարդիկ ավելի թեժ են հիշում մարտիմեկյան ողբերգական դեպքերը: Տիկնայք և պարոնայք, ինչո՞ւ հենց մարտի մեկին հիշել 10 զոհերի մասին: Սա փաստում է, որ այդ հարցը վաղուց քաղաքական շահարկումների հարթակ է դարձել: Այդքան ազնիվ եք ու ուզում եք մարտի մեկյան դեպքերը բացահայտվեն, մի ամբողջ տարի զբաղվեք այդ հարցով, ոչ թե դեպքերի տարելիցին ընդհառաջ հարցազրույցների տարափ սկսեք ու աղիողորմ կոչերով հանրահավաքի և հեղափոխությունների կոչեր արեք: Իշխանություններն էլ ամեն մարտի մեկին ասում են՝ կբացահայտենք: դե, բացահայտեք պարոնայք․ 10 տարի է անցել:

դիտվել է 50639 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են