Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ինձ համար որեւէ բռնություն անընդունելի է. Արմեն Սարգսյանը՝ Երեւանի քաղաքապետարանի միջադեպի մասին

Ինձ համար որեւէ բռնություն անընդունելի է Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել էՀայաստանի հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Երեւանի քաղաքապետարանի միջադեպը։

«Ցավոք սրտի, դա սա երեւի միակ բացասական երեւույթը չէ, որ վնասում է մեր պետության եւ ազգային իմիջին: Ես կարծում եմ, այդ հարցին արդեն պատասխանեցի՝ ինձ համար որեւէ բռնություն անընդունելի է: Ինձ համար անընդունելի է մանավանդ քաղաքացիական կամ քաղաքական շրջանակներում երկխոսության բացակայությունը, երբ որ երկխոսությունը փոխարինվում է ինչ-որ ուժային գործողություններով: Եվ իհարկե երրորդը, շատ ցավալի է, որ էդ ամբողջ երեւույթի մեջ ներգրավված են, ինչպես Դուք բաժանեցիք, տղամարդիկ եւ կանայք: Դա պարզ գոյատեւման էթիկայի պակաս է: Հետեւաբար ես որեւէ ձեւով չեմ կարող արդարացնեմ նմանատիպ երեւույթները: Սրանք նույնպես ուժի կիրառման ձեւեր են»,- ասել է թեկնածուն:

Նա կոչ է արել բոլորին՝ նորմալ, ցիվիլ, քաղաքացիական ձեւով սկսել երկխոսությունը: «Եվ կոչը բոլորին է ուղղված․ եւ՛ այն անհատներին, որոնք իշխանության մեջ են, եւ՛ նրանց, որ ընդդիմություն են: Կարծում եմ, նմանատիպ երեւույթները մեր ազգին վայել չեն, մեր ազգի կերպարին վայել չեն: Մենք հսկայական մարդկային ժառանգություն ունենք մարդկային եւ պետք է դրանից օգտվենք»»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշքշել նրա մազերը: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը (Ֆոտո)

«Ձեր քայլը ահաբեկչություն էր երեւանցու նկատմամբ». Երեւանի ավագանու քիմիկոս անդամը՝ «Երկիր ծիրանիին»

«Այստեղ նստած պարոնը եւս հարձակում գործեց կնոջ վրա». Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց Տարոն Մարգարյանին

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

«Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

դիտվել է 1840 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն