Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

«Իրատես». «Ինչքա՞ն փող կտաք». Գրիշա Վիրաբյանի դեմ կոմպրոմատ ունեն, որը հարկավոր պահին «մեյդան» կհանվի

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի Գեւորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաեւ «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլեւ ունեն հույժ «ֆինանսական» հենք:

Իր կոնվենցիոն պարտականությունները կատարող ՄԻԵԴ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, հարցը հաշտությամբ ավարտելու առնչությամբ արված առաջարկին ընդառաջ Վիրաբյանը հարցրել է` ինչքա՞ն փող կտաք, իմանալով գումարի չափը, ասել է` մտածեմ, կասեմ: Գնացել-եկել, ասել է` համաձայն չեմ. փողի չափը ձեռք չի տվել Վիրաբյանին։ Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, այդ ամենի տեսաձայնագրությունը կա, եւ հարկավոր պահին այն «մեյդան» կհանվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5946 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն