Երևան
19 / Սեպտեմբեր / 2018

Մոր եւ քրոջ երեսից. ԱԱԾ Գորիսի բաժնի պետը հրաժարական կտա. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Կարեն Ջավահիրյանը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել եւ դուրս գալ համակարգից, քանի որ նրա մոր՝ Արաքսյա Ղասումյանի եւ քրոջ՝ Քնարիկ Ջավահիրյանի պատճառով փաստի առջեւ է կանգնել։
Հիշեցնենք, որ նրա ազգականները մոտ 6 տասնյակ գորիսեցիների խաբելու միջոցով «Կամուրջ» վարկային կազմակերպությունից հազարավոր դոլարներ են յուրացրել։

Բարձրացված աղմուկից հետո Ջավահիրյանը իր ղեկավարին հայտնել է աշխատանքից ազատվելու ցանկության մասին, սակայն նրա վրա «վերեւներից» պարտավորություն է դրվել՝ նախ ամբողջությամբ մարել քաղաքացիների պարտքերը, որոնք առաջացել են իր մոր ու քրոջ ապօրինությունների արդյունքում, եւ նոր միայն հնարավորություն կունենա լքելու ԱԱԾ համակարգը»:

դիտվել է 16844 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են