Երևան
20 / Հունիս / 2018

Գուցե չինացին, հնդիկը նման խնդիր չդնի իր առջև, բայց մենք շրջապատված ենք թշնամիներով և գտնվում ենք այնպիսի աշխարհագրական դիրքում, որ ուղղակի պարտավոր ենք ազգային կեցվածք ունենալ

<<Ազգային գույներ>> հաղորդաշարի հյուրն այսօր <<Խարույկ>> արշավական ակումբի հիմնադիր-տնօրեն Գեղամ Օհանյանն է:

Ըստ Ձեզ՝ ազգայինը սիրելը դաստիարակությու՞ն է, թե՞ գեն:

Շատ լուրջ հարց եք տալիս, որովհետև Հայաստանում հիմա ազգայինի ընկալման շատ լուրջ խնդիր կա, ու թյուր կարծիքներ կան ազգայինի ընկալման վերաբերյալ: Շատերը կարող են ազգայինը համեմատել տարազի և դհոլ-զուռնայի հետ : Շատերը կարող են ազգայինը համեմատել Արարատի կամ ծիրանի հետ: Բայց ազգայինը ֆենոմենալ կոդավորում պարունակող օրգանիզմ է, շնչող ,զարգացող օրգանիզմ, որովհետև այս հազարամյակների ընթացքում անընդհատ նշում ենք,որ մենք հին ազգ ենք, մենք մյուսներից մեծ ենք, մենք մյուսներին մշակույթ, քաղաքակրթություն ենք տվել:Այդ հին լինելը նաև մեծ դժվարություն է պարունակում,որովհետև մենք հազարամյակները զտելու կարիք ունենք: Քանի որ հազարամյակների ընթացքում ձևավորվել են տարբեր ադաթներ,ավանդույթներ,որոնք իրենց մեջ կոդավորում են պարունակում, իսկ որոշներն արդեն ծերացած են:

Կան հայեր,ովքեր ազգայինը ընկալում են տարազով և դհոլ-զուռնայով,ինչ-որ փոքրիկ կաղապարված բանով: Ես, իրոք,խղճում եմ նրանց: Նաև խղճում եմ նրանց, ովքեր ծաղրում են նմաններին:Որովհետև երկուսն էլ հայրենիքը սիրելու պակաս ունեն: Մեկը չի ճանաչում իր հայրենիքը, չի սիրում,մյուսը ևս չի ճանաչում: Եթե ճանաչեր, երբեք չէր ծաղրի, այլ կփորձեր մտահոգությամբ այդ խնդիրը լուծեր:

Դուք հաճախ աչքի եք ընկնում ազգայինը, հայրենասիրականը, ավանդականը պահպանելու կոչերով: Դուք՝ ինքներդ, Ձեզ համարում եք ավանդապաշտ:

Լուրջ հարց եք տալիս: Ավանդապաշտ լինելը ծանր,դժվար գործ է կյանքում:Չեմ ասի ես ինձ ավանդապաշտ համարում եմ, թե՞ չէ, կարող եմ ասել ինչի՞ն են ուղղված իմ հորդորները:Մենք պետք է ուշադրություն դարձնենք ազգայինին,մանավանդ,նոր սերնդի կողմից,որովհետև մենք ազգապահպանման խնդիր ունենք:Գուցե չինացին,հնդիկը նման խնդիր չդնի իր առջև,բայց մենք շրջապատված ենք թշնամիներով և գտնվում ենք այնպիսի աշխարհագրական դիրքում,որ ուղղակի պարտավոր ենք ազգային կեցվածք ունենալ:

Որպես երիտասարդ՝ չե՞ք կարծում, որ կան ավանդույթներ, որոնք ավելի բարդացնում են կյանքը: 

Կան:Կան ավանդույթներ,որոնք ծերացած են և կարող են բարդություն լինել,մանավանդ երիտասարդի համար,ով համացանցի դարում իրեն հարմարավետ չի զգում այդ ավանդույթի մեջ:

Մանրամասներ՝ տեսանյութում;

 

դիտվել է 8092 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են