Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին

«Արսենալ»-ի նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը չի կարծում, որ «զինագործների» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ լոնդոնյան ակումբը թուլացել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում Պիրեսն ընդգծել է, որ Ալեէսիս Սանչեսն «Արսենալ»-ի համար շատ բան է արել, սակայն շեշտել է, որ այդ ամենն արդեն անցյալում է:

«Այո, թիմը կորցրեց Սանչեսին, սակայն փոխարենը ձեռք բերեց հիանալի ֆուտբոլիստի: Կարծում եմ, որ ոչինչ չի փոխվել: Թիմը մեկ ֆուտբոլիստից կախված չէ: Հիմա պետք է առաջ նայել, պիտի հույս դնենք Մխիթարյան-Օբամեյանգ զույգի վրա:Կարծում եմ, որ նրանք կկարողանան համագործակցել այնպես, ինչպես Դորտմունդի «Բորուսիա»-ում»,- նշել է Պիրեսը:

Նա հավելել է, որ հրաշալի է Մեսութ Օզիլի հետ նույն թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին և Օբամեյանգին: «Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ «Արսենալ»-ում ամեն ինչ նույնն է»,- ասել է Պիրեսը:


Ռոբերտ Պիրեսը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո գլխավորում է «Արսենալ»-ի երիտասարդական թիմը և լավ հարաբերություններ ունի «զինագործների»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ:

դիտվել է 50677 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն