Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

5 ծանրակշիռ պատճառ` լրիվ մերկ քնելու համար

Առօրյա կյանքում մենք գրեթե ամեն պահի որևէ հագուստ ենք կրում։ Հագուստ կրում ենք նաև գիշերները՝ քնելու ընթացքում։ Իհարկե, սա կարող է տարօրինակ հնչել, սակայն ամբողջովին մերկ քնելը մի շարք զգալի առավելություններ ունի, որոնցից կցանկանա օգտվել յուրաքանչյուրը։

BlogNews-ը գտել է 5 կարևոր պատճառ՝ գիշերները մերկ քնելու համար.

1. Դուք ավելի լավ կքնեք

Չնայած որ մենք չենք զգում հագուստով քնելու վատ ազդեցությունը, այն, այնուամենայնիվ, առկա է։ Հագուստը կարող է բարձրացնել մարմնի ջերմաստիճանը՝ դժվարացնելով քուն մտնելը և քնած մնալը։ Մարմնին անհրաժեշտ է զով միջավայր՝ խորը քուն մտնելու համար։

2. Դուք մարնին շնչելու հնարավորություն կտաք

Քանի որ մենք գրեթե մշտապես հագուստ ենք կրում, մեր մարմինն օդափոխվելու և շնչելու հնարավորություն հազվադեպ է ունենում։ Մերկ քնելու դեպքում դուք հնարավորություն եք ունենում օդափոխելու մարմինը, ինչի շնորհիվ կարող եք խուսափել շատ ինֆեկցիոն պրոցեսներից, բացի այդ՝ դա շատ հաճելի է։

3. Զուգընկերոջ հետ մերկ քնելը կնվազեցնի սթրեսը

Որևէ մեկի հետ գրկախառնվելը և ֆիզիկական կոնտակտը բարելավում է առողջությունը, բայց մերկ քնելը նոր մակարդակի վրա կհանի այդ բարելավումները։ Զուգընկերոջ հետ մերկ քնելը կօգնի նվազեցնել սթրեսը, կարգավորել արյան ճնշումը։

4. Դուք ավելի կմտերմանաք զուգըներոջ հետ

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն զույգերը, ովքեր միայնակ են քնում, ավելի ամուր հարաբերություններ ունեն և ավելի մտերիմ են։ Եթե ցանկանում եք ամրապնդել հարաբերությունները, ապա մերկ քնելը հիանալի տարբերակ կլինի Ձեզ համար։

5. Մերկ քնելը կօգնի Ձեզ նիհարել

Վատ քնի հետևանքով բարձրանում է սթրեսի մակարդակը, ինչի հետևանքով դուք կարող եք ավելի շատ ուտել օրվա ընթացքում և գիրանալ։ Մերկ քնելը հնարավորություն կտա բալանսավորել այդ ամենը և նույնիսկ նիհարել։

դիտվել է 9180 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...