Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ո՞վ է «Արթնացիր» ֆիլմի գլխավոր հերոսուհիներից Օֆելյան

Մարտի 1-ից` բոլոր կինոթատրոններում կցուցադրվի Տիգրան Նալչաջյանի «Արթնացիր» երիտասարդական դրաման: Ինչ խոսք, Գարունը կարելի է սկսել նոր շնչով՝ դիտելով խոստումնալից ֆիլմը:

Ելակետ լրատվականի զրուցակիցը ֆիլմի գլխավոր հերոսուհիներից է՝ Օֆելյա Հարութունյանը. ֆանտաստիկ կերպար, ում խոսելիս տեսնելով ու ձայնը լսելով, անհամբեր սպասում ես մարտի 1-ին))))):

Օֆելյա, <<Արթնացիր>> ֆիլմում ի՞նչ կերպար եք մարմնավորում:

Մարմնավորում եմ երաժշտական համեստ ծագում ունեցող և երաժշտական ուղի բռնած աղջկա կերպար:

Նախկինում էլ ի՞նչ ֆիլմերում ու ներկայացումներում եք խաղացել:

Խաղացել եմ <<Մոխրոտը>> ներկայացման մեջ, մարմնավորել եմ կախարդուհու կերպարը, խաղացել եմ <<Գետնանցում համար յոթ>>, <<Անավարտ պատերազմ>> ներկայացումների մեջ էլի որոշ չափով գլխավոր դերերում:

Ի՞նչ դժվարություններ կային, որ հանդիպեցիք ֆիլմի ընթացքում:

Ամենաշատը՝ ցուրտը և ամռանը՝ շոգը:

Կերպարի, կերպարի հոգեբանության հետ նմանություն կա՞:

Կերպարը շատ նման էր ինձ: Կերպար, որը բավական բարդ ճանապարհ ունի անցնելու , ակամայից հայտնվում է այդ իրավիճակում ընտանեկան հանգամանքների բերումով ու ևս մի իրադարձությունից հետո, սյուժեն չբացահայտելու համար չասեմ, բայց տեղի է ունենում իրադարձություն, որի ժամանակ Անիի կերպարը ստիպված է լինում իր վրա շատ ավելի մեծ բեռ վերցնել ,քան իմ տարիքի ցանկացած ուրիշ աղջիկ:

Պատմեք Ձեր մասին:

Սովորում եմ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում, ավարտել եմ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, պարում եմ <<Վերածնունդ>> պարային համույթում արդեն 11 տարի և սովորում եմ <<STAGE 7 >> դերասանական ստուդիայում:

Անդրադառնանք դերասանական ստուդիային, Ձեզ ի՞նչ տվեց: Կարելի՞ է ասել, այն հիմքն է, որի շնորհիվ խաղացիք ֆիլմում:

Իհարկե: Ես ներամփոփ մարդ էի մինչև ստուդիա գնալը, դրանից հետո բացվեցի, մարդկանց ավելի լավ էի հասկանում և կարողանում էի ավելի հեշտ դարձնել շփումը: Տվեց մեծ դերասանական փորձ, որը օգտագործել եմ ֆիլմում:

Դասերի հետ ինչպե՞ս եք համատեղում ստուդիա հաճախելը:

Ստուդիա գնում եմ շաբաթ և կիրակի օրերին:Չի խոչընդոտում դասերին:

<<Արթնացիր>> ֆիլմը ի՞նչ ժանրի է, ե՞րբ սպասենք ֆիլմի պրեմիերային:

Ֆիլմը մեծ էկրաններին կլինի մարտի 1-ին,հուսամ,բոլորը կհավանեն,քանի որ մեծ աշխատանք է կատարվել:

Ֆիլմը ունի՞ ասելիք:

Մենք հստակ ցույց ենք տալիս մաքուրն ու ոչ մաքուրը, ֆիլմում դաստիարակչական տեսանկյունից բացասական կերպարները գրավիչ չեն: Գրավիչ չեն ոչ թե արտաքին տվյալներով, էսթետիկ տեսանկյունից սիրուն դերասաններ են ընտրված, գրավիչ չեն իրենց պահելաձևով, արածով և դրանով չեն կարող օրինակ հանդիսանալ: Հուզիչ և էմոցիոնալ կտորներ կան ֆիլմում, լուսավոր և լուսավոր ավարտով: Այն իր տեսակով ու ժանրով նորություն է հայկական շուկայում:Այն միջին քաղաքային պատմություն է երիտասարդների մասին:

Օֆելյա, քեզ ավելի հեշտ ու հոգեհարազատ է խաղալ ֆիլմում, թե՞ ներկայացումներում:

Ներկայացումներում: Ֆիլմում հնարավորություն կա մի քանի անգամ նկարահանվելու, ներկայացման մեջ պետք է այնքան լավ պատրաստվես, որ միանգամից հանդիսատեսը քեզ ճիշտ ընկալի:

 

դիտվել է 10590 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն