Երևան
24 / Սեպտեմբեր / 2018

Երևանյան 10 գրատնակների կեսն արդեն տեղադրված է. նախարար Ամիրյանի շաբաթօրյա շրջայցը

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի և մշակութային ժառանգության վարչության պետ Սևակ Ղազարյանի հետ այսօր շրջայց կատարեց Երևանում անցած տարվանից գործող՝ «Իսահակյան», և իրենց անվանակիր գրողների փողոցներում դեռևս նոր տեղադրված՝ «Կորյուն», «Աբովյան» ,«Նալբանդյան» և «Չարենց» գրատնակներ։ Բացի «Կորյունից», մյուս բոլորն արդեն գործում են։

Գրատնակների մտահղացումն Արմեն Ամիրյանինն է և քանդակագործ Արման Դավթյանինը ( Նուռ )։ Նուռը փոքրիկ գրախանութ-կրպակների նաև դիզայնի հեղինակն է։

Հայաստանի մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գրատնակների ծրագիրն իրականացնում է մասնավոր ներդրողի միջոցով ( Little Story ընկերություն )։ Յուրաքաչյուր գրատնակն արժե 6 միլիոն դրամ։ Նախատեսված է, որ Երևանում այդպիսի շուրջ տասը գրատնակ է գործելու։

Շաբաթօրյա շրջայցի ավարտին նախարար Ամիրյանը տեղակալ Արև Սամուելյանի հետ հյուրընկալվեց Արմինե և Հարություն Կալենցների՝ «Կալենց» թանգարանում։

դիտվել է 4408 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են