Երևան
21 / Հունիս / 2018

Բանակից գողացել են 40 մլն դրամի դեղ ու սարքավորում. ո՞վ է չարաշահել իր դիրքը

Զորամասի հրամանատարությունը գողացել է զինվորների համար նախատեսված դեղերը։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի —  ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայից կատարված առանձնապես խոշոր չափերի գողությունը։

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, դեղաբազայի հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և, ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթղթերում, գրել են կեղծ ելքի ապրանքագրեր, և այդպիսով հափշտակել շուրջ 40 մլն ՀՀ դրամ արժողությամբ դեղամիջոցներ և սարքավորումներ։

Հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ զինվորական դատախազությունը։

Հրամանատարի տեղակալը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է` գողության մեջ ներգրավված անձանց ամբողջ շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։

 

 

դիտվել է 63222 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են