Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Պուտինը պայմանավորվեց ԱՄՆ-ի հետ. Հայաստանի նոր սահմանը

Աշխարհը քննարկում է Պուտինի ուղերձը, մասնավորապես դրանում ցուցադրված նոր սպառազինությունը: Դժվար է ասել, քննարկումներն ավելի շատ հումորով են, թե՞ պարունակում են լուրջ անհանգստություն: Ի վերջո, դժվար է ասել, Պուտինի ցուցադրած սպառազինությունը, որն ըստ նրա անհասանելի է որեւէ պաշտպանական համակարգի համար՝ կա՞ իրականում, թե՞ դա մուլտֆիլմ է մեծահասակների համար:
Ո՞վ գիտե ճշմարտությունը, եւ կարո՞ղ է արդյոք տեղեկատվական ներկայիս դարաշրջանում լինել այդօրինակ բլեֆ:

Կարող է, եթե կա դրա պահանջարկը: Իսկ պահանջարկ թերեւս կա, ընդ որում երկկողմ՝ թե Պուտինի, թե նաեւ Արեւմուտքի համար: Պուտինի ուղերձին արձագանքել են ԱՄՆ պետքարտուղարությունը եւ Պենտագոնը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահն այդպիսով ցույց է տվել, որ պատասխանատու միջազգային խաղացող չէ: Այլ կերպ ասած՝ անկանխատեսելի է, կամ կոպիտ ասած՝ ինչպես օրինակ ռուսաստանցի փորձագետ Նեվզորովն է բնորոշել, նա խուլիգանություն է անում:
Պենտագոնը հայտարարել է, որ իրենց համար տեղի ունեցածն ամենեւին անսպասելի չէ եւ իրենք միշտ պատրաստ են սպառնալիքներին դիմագրավելուն:

Պուտինն իր ուղերձով բավական լուրջ փաստարկներ է տվել Պենտագոնին՝ պաշտպանական, սպառազինության արդիական մշակումների բյուջեն ավելացնելու համար: Միեւնույն ժամանակ, ընդհանուր առմամբ իրավիճակը այստեղ բավական նուրբ է: Պուտինի ուղերձն ընդհանրապես փաստարկ է ԱՄՆ նոր վարչակազմի աշխարհաքաղաքականության համար, հատկապես եվրոպական ուղղությամբ, որտեղ Թրամփը կարծես թե այդքան էլ ընդունված կամ սպասված չէ:

Պուտինն իր ուղերձով փաստացի փաստարկ է տալիս Թրամփին՝ Եվրամիության հետ հարաբերությունում, որտեղ ԱՄՆ նախագահի խաղաքարտը անշուշտ անվտանգությունն է եւ դրան ուղղված ծախսերի ավելացման պահանջը ՆԱՏՕ անդամ եվրոպական երկրներից, որին ոչ բոլորն են արձագանքում: Պուտինը թերեւս «կստիպի» բոլորին մտածել, եւ մտածել ոչ թե ՌԴ դեմ պատժամիջոցները նվազեցնելու, այլ հակառակը՝ պաշտպանական ծապսերն ավելացնելու ուղղությամբ:

Եթե նրանք չէին լսում Թրամփին, ապա Պուտինին հաստատ «կլսեն»: Ի դեպ, Պուտինն էլ ուղերձում հայտարարում էր, թե «մեզ չէին լսում, հիմա կլսեն»: Դժվար է ասել, թե ով է «մեզ»-ը՝ դա Ռուսաստանն է, թե՞ Պուտինն ու Թրամփը, որովհետեւ նշմարելի է, որ նրանք վաղուց խաղում են «պասերով» եւ կա որոշակի չբարձրաձայնված, կամ գուցե բարձրաձայնված պայմանավորվածություն, որում Պուտինը ստանձնել է իր «սարսափի» դերը, այդպիսով լինելով ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականության փաստարկային կենարար աղբյուր:

Դա պետք է նաեւ Պուտինին, որովհետեւ հնարավոր չէ Ռուսաստանի նախագահի պաշտոնում հնարավորինս անաղմուկ վերարտադրվել առանց ռուսաստանցիների «մեծապետականության» զգացումների վրա խաղալու, միայն տնտեսական բարգավաճման խոստումներով:

Խոշոր այդ պայմանավորվածության հանգույն Պուտինը ստացավ նաեւ բոնուս՝ ԱՄՆ վարչակազմից, «Կրեմլի ցուցակի» տեսքով: ՌԴ բանկային համակարգ հունվարին աննախադեպ ծավալի հոսք է եղել արտերկրից, մի քանի հարյուր միլիոն դոլարի: Փորձագետները դա պայմանավորում են ռուսաստանցի խոշոր կապիտալիստների պատժամիջոցային ռիսկերով եւ միաժամանակ Ռուսաստանում հայտարարված ֆինանսական համաներմամբ:

Անկասկած էր, որ «Կրեմլի ցուցակի» հրապարակումը ստիպելու էր ռուսաստանցի պաշտոնյաներին եւ օլիգարխիային ավելի շուտ համախմբվել Պուտինի շուրջ, քան այսպես ասած հեռանալ նրանից: Որովհետեւ առաջին տարբերակն առավել ռացիոնալ ու պրակտիկ էր: Փաստացի, ԱՄՆ հրապարակած ցուցակը Պուտինին աջակցություն էր՝ ծանր իրավիճակում քաշած պահել ֆինանսական բեւեռների եւ խաղացողների թելերը:
Միեւնույն ժամանակ, տեղի է ունենում ուշագրավ վերադասավորում աշխարհքաղաքական գծի իմաստով՝ ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել Ուկրաինային հակատանկային Ջավելիններ տրամադրելուն: Ավելի վաղ նույն որոշումը կայացվել էր Վրաստանի մասով:

Ըստ ամենայնի, Թրամփ-Պուտին բարձրաձայնված կամ չբարձրաձայնված փոխադարձ խաղի շրջանակում գծվում է անվտանգության ուժերի հարաբերակցության որոշակի սահման, իր այսպես ասած ամրություններով: Եվ այստեղ հետաքրքիր է, թե ինչպես կանցնի այդ սահմանը Հարավային Կովկասում ամբողջությամբ, այսինքն ինչպիսին կլինի սահմանը Վրաստանից հարավ, այլ կերպ ասած՝ հայ-ադրբեջանական տիրույթում: Նրանք կամրացնեն ներկայի՞ս սահմանը, եւ կա՞ արդյոք պայմանավորվածություն այդ մասով: Նախադրյալներ նշմարվում են, եւ վերջնական որոշման հարցում շատ բան կախված է անշուշտ Հայաստանի քաղաքականությունից:

դիտվել է 152476 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...