Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Կնոջը կարող է փոխել մեկ մայրանալը, մեկ էլ հզոր տղամարդը

Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի,հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանը, ում հետ զրուցեցինք խոսքի ամենակոպիտ սխալի, հուզական ֆիլմերի և երջանկության բանաձևի մասին:

 1.Դուք Ձեզ ավելի շատ համարում եք հաղորդավարուհի՞, թե՞ դերասանուհի:

Մասնագիտությամբ դերասան- հաղորդավարուհի եմ: Երկուսն էլ սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և այդ բաժինը եղավ միակը, հետո այլևս այդ երկու մասնագիտությամբ բաժին չեղավ: Ես երկուսի փորձն էլ հավասարաչափ ունեմ, նաև մասնագիտացումը:

2.Ձեր առաջին վարած հաղորդումը:

Առաջին հաղորդավարի փորձը եղել է Ամանորի երեկոն վարելը <<Շանթ>> հեռուստաընկերությունում:

3.Խոսքի ամենակոպիտ սխալը, որ արել եք եթերում:

Լավ չեմ հիշում բոլոր նման միջադեպերը և դրանք, անշուշտ, եղել են, բայց հստակ հիշում եմ, որ վարել բառը ասել եմ քշել:

4.Դերասանուհի դառնու՞մ են, թե՞ ծնվում են:

Յուրաքանչյուր մասնագիտություն պետք է նախ սովորել,գրագետ տիրապետել,չէ՞ որ առանց այբուբենը սովորեցնելու մեզ կարդալ չեն տալիս դպրոցում: Իսկ հետո ոմանք լավ են սովորում,ոմանք էլ՝ գերազանց: Եթե չեն ընտրել այս մասնագիտությունը հայտնի լինելու համար, ուրեմն կդառնան դերասան: Շատ հայտնի հոլիվուդյան դերասաններ, ովքեր ա յսօր աշխարհի սիրելին են, շատերը պատահականության սկզբունքով են հայտնվել այդ աշխարհում, հիմա նրանք ծնվե՞լ էին դերասան: Չգիտեմ…

5.Ո՞ր պարագայում կհրաժարվեք լավ դերից:

Որևէ պարագայում չեմ հրաժարվի լավ դերից, եթե միայն այդ խնդիրը կապված չլինի իմ դստեր հետ:

6.Դուք Ձեր խղճի գերի՞ն եք,թե՞ ճակատագրի տիրակալը:

Ես իմ ճակատագրի տերն եմ և միշտ եմ որոշելու իմ ճակատագիրը որ ուղղությամբ տանել, իսկ այն , որ խղճի պատճառով շատ եմ ներում շատ մարդկանց սխալները, դա էլ փաստ է:

7.Որո՞նք են այն ֆիլմերը, որոնք Ձեզ ստիպում են արտասվել:

Երբ մարդու հավատն ու ազնվությունն է դավաճանվում: Օրինակ՝ <<The Best Offer>> ֆիլմը:

8.Ի՞նչն է փոխում կնոջը:

Կնոջը կարող է փոխել մեկ մայրանալը, մեկ էլ հզոր տղամարդը:

9.Երջանկության Ձեր բանաձևը:

Երջանկության իմ բանաձևը իմ Նանեն է: Իմ արևը. ամեն օր նրա ժպիտը վայելելը իմ արևի շողն է:

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը

դիտվել է 34376 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Դաշնակցությունն ու ՀՀկ-ն պատժվեցին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն