Երևան
20 / Հունիս / 2018

Հենրիխ Մխիթարյան. Շատ ուրախ եմ, որ խփեցի առաջին գոլս «Արսենալում»

Իտալական «Միլանի» նկատմամբ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2։0 հաշվով հաղթանակից հետո Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է տպավորությունների մասին։

«Մենք գերազանց խաղացինք առաջին խաղակեսում։ Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում բավականաչափ կենտրոնացած չէինք եւ չցուցադրեցինք մեր խաղը։ Բայց գլխավորն այն է, որ հասանք գերազանց արդյունքի։

Շատ կարեւոր է, որ գոլ բաց չթողեցինք եւ արտագնա խաղում երկու անգամ գրավեցինք մրցակցի դարպասը։ Այժմ պետք է պատրաստվենք «Ուոթֆորդի» դեմ խաղին, իսկ հետո դարձյալ «Միլանի» դեմ։ Գիտենք, որ պատասխան խաղում հեշտ չի լինի, բայց կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուրս գանք հաջորդ փուլ։

Ամեն ֆուտբոլիստ էլ ցանկանում է զգալ «Սան Սիրոյի» նման ստադիոնի մթնոլորտը։ Մենք շատ շնորհակալ ենք մեր երկրպագուներին, որոնք մեզ աջակցելու համար ժամանել էին Միլան։

Շատ ուրախ եմ, որ խփեցի առաջին գոլս «Արսենալի» կազմում։ Պետք է շարունակեմ նույն ոգով»,– Մխիթարյանի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը բացել էր «Միլանի» հետ հանդիպման հաշիվը՝ օգտագործելով Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի փոխանցումը։

դիտվել է 5533 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են