Երևան
21 / Հունիս / 2018

Ադրբեջանի սուլթանն իր զինվորների կյանքը ոչինչ է համարում

Yelaket.am-ը գրում է.

Ադրբեջանական Զու-ն զորավարժություններ է սկսում, սա նրաց հերթական պրովակացիան է: Նախ ադրբեջանական կողմը հայտարարում էր, որ ՀՀ-ում և Ադրբեջանում ըտրական գործընթացների ավարտից հետո բանակցությունները նոր թափով պետք է ընթանան, հետո կա ձեռքբերված պայմանավորվածություն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկող անդամների թիվը պետք է ավելացվի, բայց ինչպես տեսնում ենք ադրբեջանական կողմն իր հին գործելավոճին հավատարիմ է մնացել, մոռացել է բոլոր հայտարարությունները և պայմանավորվածությունները:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշված է, որ զորքը հակառակորդի հարձակումը հետ մղելու, ինչպես նաեւ հակահարվածների միջոցով պաշտպանության գիծը վերականգնելու ու հետագայում լայնամասշտաբ հակահարձակում իրականացնելու առաջադրանքներն է կատարելու: 2016-ի դառը փորձը նրանց պետք է հասկացրած լիներ, որ նմանատիպ քայլերը արյունալի հետևաքներ են ունենում և ոչինչ չեն տալիս իրենց, բայց ինչպես միշտ Ադրբեջանի սուլթանն իր զինվորների կյանքը ոչինչ է համարում, որի մասին վկայում են այս գործղություններն ու հայտարարությունները:

 

Երևան քաղաքի քաղաքապետի խորհրդական, մանագիտությամբ կարատեիստ Գոռ Վարդանյանը նոր մասնագիտության հիմնադիր է փորձում դառնալ, այն էլ ոչ ավել ոչ պակաս հակաահաբեկիչ: Գոռ Վարդանյանը հայտարարել է, որ ԵԾ-ի գործողությունները ահաբեկչություն էին, ինքն էլ հակաահաբեկիչ է:

Մի կողմ թողնենք ԵԾ-ի գործողություններին գնահատական տալը, բայց ԻՊ-ին մոռանալ չենք կարող: Բա, որ այս հայտարարությունից հետո Աբու Բաքրա Բաղդադին տխրի կամ վախենա ու վերջ տա իր ահաբեկչական պետության գոյությանը: Չգիտենք հակաահաբեկիչները պետք է պարան բարձրանալ իմանա՞ն, թե՞ ոչ, բայց որ կարատեիստները պետք է իմանան դա հաստատ է, իսկ մենք այսօրվա պես հիշում ենք Ֆորդ Բոյարդի, Գոռ Վարդանյանի ու Պարանի մենամարտը, որտեղ պարանը հաղթանակեց:

 

7.5 տոկոս տնտեսական աճի մասին խոսվում է մինչև հիմա, բայց Կառավարությունն այդպես էլ չի ասում, թե ինչ ձևաչափով է այդ 7.5 տոկոս տնտեսական աճը ապահովվել: Մինչև հիմա չկա այն կազմակերպությունների ցանկաը, որոնք ներդրումներ են կատարել, որոնց մասին խոսում է վարչապետը և ի վերջո այս ամենի ֆոնին թանկացումներն ու մարդկանց կենսամակարդակի վաթարացումը թույլ է տաիս մտածել, որ այդ 7.5 տոկոս տնտեսական աճը զուտ արտքաին պարտք վերցնելու հաշվին է գրանցվել և ներդրողներ չկան ու այդ հայտարարված 856 միլիոն դոլարի ներդրումները նույն այդ արտաքին պարտքով է ապահովվել:

 

դիտվել է 22582 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են