Երևան
14 / Դեկտեմբեր / 2018

Ամուսնությունը սիրո անուշաբույր ու ջերմ ամրոցի ամրությունն ու անառիկությունն է. Շուշան Պետրոսյան

Yelaket.am-ի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ում հետ զրուցել ենք լավագույն նկարիչների, անկրկնելի դերասանների, կարդացած գրքերի և սիրո մասին:


1.Կերպարվեստի ո՞ր ուղղությունն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ իմպրեսիոնիզմ, նատուրալիզմ, թե՞ կուբիզմ:

Ես իմպրեսիոնիստներին շատ եմ սիրում ու չգիտեմ, թե որ մեկին առավել՝ Մոնեյին, Գոգենին, թե՞ Դեգային: Կուբիստներից՝ Մարսել Դյուշանին ,Պուլ Կլեյին, իսկ նատուրալիստներին շատ չեմ սիրում , նախընտրում եմ ֆոտոարվեստ )։

2.Եթե հնարավոր լիներ սովորել բոլոր ժամանակների լավագույն նկարիչներից մեկի մոտ, ո՞ւմ կնախընտրեիք և ինչո՞ւ:

Կսովորեյի Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում , Վաղ Վերածննդի շրջանում ու կընկերանայի Բոտիչելիի հետ ։ Աստվածային կերպարվեստ է։

3.Արվեստի մասին ֆիլմեր, որ դիտելով հիասթափվել եք:

Այն, ինչ տեսել եմ՝ « Մոդիլիանի», « Ֆրիդա» , « Էլ Գրեկո» , «Ամադեուս», սիրել եմ, հավանաբար վատ ֆիլմեր չեն պատահել։

4.Բոլոր ժամանակների անկրկնելի դերասանն՝ ըստ Ձեզ:

Շատ են անկրկնելիները ՝ Սմոկտունովսկի, Ֆրեյնդլիխ, Չուրիկովա,Յարվետ,Նիկուլին
(9 օրն առանց պատերազմի), Լյուբշին ,Գաբեն, Մանյանի, Մհեր Մկրտչյան(եթե ՍՍՀՄ-ում չապրեր, համաշխարհային մակարդակի բազմաժանր արտիստ կլիներ), Հոփքինս ,Հոֆֆման, Սթրիփ, Գիբսոն, ու ցուցակը չի վերջանում...

5.Գրքեր, որ պարբերաբար վերընթերցում եք:

Հավանաբար հեղինակներին նշեմ.Մարկես ,«Արծաթե դար» ռուսական պոեզիա, Չարենց, Սահյան, Բախ, Հաշեկ, ժամանակակիցներից՝ հայ և օտար գրականություն,շատ են։

6.Սիրո հուզիչ դրամա.Ալբեր Քամյու-Մարիա Կազարե, թե՞ Մաքս Մելոուն- Ագաթա Քրիստի:

Քամյու-Կազարե, Հեմինգուեյ-Դիտրիխ ,Էլյուար-Գալա (մինչ Դալին);

7.Ինչպե՞ս կվերլուծեք Անրի Թրուայայի հետևյալ միտքը. <<Ամուսնությունն անուշաբույր գերություն է>>:

Անրի Թրուայային չեմ վերլուծի, իմ բանաձևն այլ է. «Ամուսնությունը սիրո անուշաբույր ու ջերմ ամրոցի ամրությունն ու անառիկությունն է»:

8.Ի՞նչ է կինը փնտրում տղամարդու մեջ:

Կինը փնտրում է տղամարդու մեջ տղամարդուն, իսկականին՝ արժանապատիվ,խելացի,
հումորով, զուսպ,մեծահոգի:

9.Որո՞նք են այն երգերը, որոնք անդադար լսում եք:

Երաժիշտները, ում շատ եմ լսում , դարձյալ տարբեր են , թե ֆոլք, թե դասական , թե ջազ, թե ռոք , չգիտեմ էլ ,ո՞րն եմ ավելի շատ սիրում, երևի ուղղակի ազնիվ, մաքուր երաժշտություն եմ սիրում անկախ ոճից։

10.Բոլոր ժամանակների լավագույն սաունդթրեքը:

Դժվար է առանձնացնել մեկնումեկը, բայց այդպիսիք են Պիտեր Գաբրիելի գրված , Մարտին Սկորսեզեյի «Հիսուսի վերջին տառապանքները» ֆիլմի սաունդթրեքը , Նինո Ռոտտայի, Դզյուն Միակեի ու էլի շատ շատերի կոմպոզիցիաները գրված հատուկ ֆիլմերի համար։

11.Սիրո լավագույն բնորոշումն ՝ ըստ Ձեզ:

Շնորհակալություն ,լույս, արև,
խաղաղություն ու ՍԵՐ:

Պատրաստեց Նարինե Պետրոսյանը։

դիտվել է 21035 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

ՎԻԴԵՈ. Ինչպես են հանրապետականները լքում ԱԺ-ն

Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Այս տեսանյութը շոկի է ենթարկել հազարավոր օգտատերերի․ Ինչպես են Վրաստանում աղջիկ փախցնում (Տեսանյութ)...

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...