Երևան
20 / Հունիս / 2018

96 մլն դրամի նվեր՝ 10 հերոս մայրերին Կարեն Վարդանյանից

aravot.am-ը գրում է.

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում պատերազմական լարվածության ու նաև սոցիալական խնդիրների հետևանքով թեպետ բնակիչների թիվը նվազել է, սակայն մնացողները քիչ չեն ու կարևորը`ամուր են կանգնած հայրենի հողին: Սահմանը պահող ընտանիքները տարածքից չեն հեռացրել երեխաներին, ավելին ծնվում են նոր զինվորներ ու մայրեր: 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները Տավուշի սահմանամերձ համայնքներում 10-ն են: Ապրում են հակառակորդի գնդակոծությունների հետևանքով խարխլված տներում` ծայրահեղ աղքատության մեջ: «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Կարեն Վարդանյանը Կանանց միջազգային տոնին ընդառաջ որոշեց ձեռք մեկնել հերոս մայրերին և իրականացնել նրանց ամենամեծ երազանքը`տուն որտեղ կլինեն մարդկային պայմաններ: 8 ընտանիք տուն է նվեր ստացել, երկուսն էլ իրենց ցանկությամբ` գյուղտեխնիկա: Բացի այդ, բոլորն ապահովվել են անհրաժեշտ կահ-կարասիով և կենցաղային տեխնիկայով: Տրամադրվել է նաև 14 մանր և 36 խոշոր եղջերավոր անասուն: Այս բարեգործության համար ընդհանուր առմամբ հատկացվել է 96 մլն դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am

 

 

դիտվել է 54041 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

ՊՆ-ն պետք է հստակ նշի, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են